ԱՄՆ օրենսդիրները մինչև շաբաթվա վերջ Ուկրաինային օգնելու 45 միլիարդ դոլարի նախագիծ կներկայացնեն
Ամերիկացի օրենսդիրները պատրաստ են մինչև այս շաբաթվա վերջ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին ներկայացնել 2023 ֆինանսական տարվա համար 1,7 տրիլիոն դոլարի օրինագիծ։ Ակնկալվում է, որ դրանցից 45 միլիարդ դոլարը կուղղվի Ուկրաինային աջակցելու համար: Նման բովանդակությամբ Bloomberg-ի հրապարակմանն անդրադարձել է «Գազետա ռու»-ն:
Օրենսդիրները պատրաստ են մինչև շաբաթվա վերջ Բայդենին ուղարկել 1,7 տրիլիոն դոլարի 2023 ֆինանսական տարվա ծախսերի նախագիծ, որը ներառում է ավելի քան 45 միլիարդ դոլարի օգնություն Ուկրաինային:
Սակայն այս օրինագծի ամենաբարձր մակարդակով ընդունումն ուղղակիորեն կախված է լինելու Հանրապետական կուսակցության կողմից փաստաթղթին աջակցելու հանգամանքից։ Այս նախաձեռնությանը դեմ է արտահայտվել, մասնավորապես, Ներկայացուցիչների պալատի հանրապետականների առաջնորդ Քևին Մաքքարթին։
«Իհարկե, ստվերային նախագահը պետք է գա Կոնգրես և բացատրի, թե ինչու են իրեն անհրաժեշտ միլիարդավոր ԱՄՆ հարկատուների դոլարները 51-րդ նահանգի՝ Ուկրաինայի համար»,-ասել է Ջորջիայի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Մարջորի Թեյլոր Գրինը:
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ն Ուկրաինային 2 մլրդ դոլարի ռազմական օգնության նոր փաթեթում կներառի Patriot ՀՕՊ համալիրները
- ԱՄՆ-ն 13,37 մլրդ դոլար կհատկացնի Ուկրաինային տնտեսական աջակցության համար
- ՆԱՍԱ-ն հրապարակել է առանց էլեկտրականության մնացած Ուկրաինայի տիեզերական լուսանկարը
- Ուկրաինան 2014 թ-ից Եվրամիությունից ստացել է 90 մլրդ եվրո է ստացել. Եվրահանձնաժողովի ղեկավար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան