Ադրբեջանի նկատմամբ համապատասխան պատժամիջոցների կիրառմամբ է միայն հնարավոր կայունացնել իրավիճակը. Արցախի ԱԳՆ
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ողջունում է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հարցի քննարկումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի դեկտեմբերի 20-ի արտակարգ նիստում։ Այն, որ նման ազդեցիկ միջազգային կազմակերպության առանցքային մարմինն այդ հարցով արտակարգ նիստ է հրավիրել, արդեն իսկ ցույց է տալիս միջազգային հանրության լուրջ մտահոգվածությունը ստեղծված իրավիճակով, ինչպես նաև Ադրբեջանի ուխտադրուժ քաղաքականության առնչությամբ: Միջազգային հանրության քննադատական դիրքորոշումն այդ երկրի քաղաքականության նկատմամբ արտահայտվեց ՄԱԿ ԱԽ անդամ երկրների ներկայացուցիչների ելույթներում։
Արցախի ժողովուրդն առերեսվում է մարդասիրական աղետի, ինչը չի կարող և չպետք է անտեսվի։ Հուսով ենք, որ միջազգային հանրությունը կձեռնարկի նաև կոնկրետ քայլեր Արցախի ապաշրջափակման ուղղությամբ։
Ադրբեջանի նկատմամբ համապատասխան պատժամիջոցների կիրառմամբ է միայն հնարավոր կայունացնել իրավիճակը տարածաշրջանում և ստեղծել նախադրյալներ տևական խաղաղության համար»։
Հարակից հրապարակումներ`
- Նախընտրելի հայտարարություն չէր. Բեգլարյանը՝ ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցչի ելույթի մասին
- Ադրբեջանը չի անսա որևէ կոչի, քանի դեռ նրան փակուղի չեն մտցրել. Արտակ Բեգլարյան
- ՄԱԿ-ում ՌԴ-ի ելույթը գնահատում եմ բացասական. Ալեն Սիմոնյան
- ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչ. Համաձայնեցվում է ԼՂ հանքավայրեր ադրբեջանցի բնապահպանների այցելության կարգը
- Այս քննարկումը ՄԱԿ-ի ակտիվ ու համապարփակ ներգրավման գործընթացի միայն սկիզբն է. Բեգլարյան
- ՄԱԿ-ի ԱԽ-ում կոչ են արել հնարավորինս արագ վերականգնել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով
- ՄԱԿ-ն ունի պարտավորություններ ոչ միայն ճանաչված պետությունների, այլև չճանաչվածների առաջ. Լարիսա Ալավերդյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան