Առողջական լուրջ խնդիրներ ունեցող 13-ը երեխա Արցախից Հայաստան անհապաղ տեղափոխման կարիք ունեն. Շտաբ
Արցախի Հանրապետության տեղեկատվական շտաբից հայտնում են.
«Արդեն 10 օր է՝ Արցախն ամբողջական շրջափակման մեջ է: Դեկտեմբերի 12-ի առավոտյան ադրբեջանական կողմը բնապահպանական կեղծ պատրվակներով փակել է Լաչինի միջանցքը, որն Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը:
Ադրբեջանական գործողությունների հետևանքով Արցախի 120 000 բնակչությունը, որից 30 000-ը երեխաներ են, հայտնվել է հումանիտար ճգնաժամի մեջ: 1100 քաղաքացի, որից 270-ը անչափահաս, ճանապարհի արգելափակման հետևանքով տուն վերադառնալու հնարավորություն չունի:
Արցախի բժշկական հաստատությունների վերակենդանացման բաժանմունքներում գտնվող ավելի քան երկու տասնյակ առողջական լուրջ խնդիրներ ունեցող հիվանդներ, որից 13-ը երեխաներ են, Հայաստան անհապաղ տեղափոխման կարիք ունեն: 350 հիվանդներ չեն կարողանում բուժում ստանալ Հայաստանում: Արցախում ժամանակավորապես դադարեցվել են բոլոր պլանային վիրահատությունները:
Հայաստանից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ: Տրանսպորտային ամբողջական շրջափակումը սպառնում է սննդի, դեղորայքի և վառելիքի պակասով»:
Հարակից հրապարակումներ`
- Ռուբեն Վարդանյան. Բոլորի արձագանքը մեկն է՝ Արցախի ճանապարհը պետք է բացվի առանց նախապայմանների
- «ՀՀ իշխանությունների՝ Արցախի անվտանգության երաշխավորը լինելու կարգավիճակից հրաժարվելու պայմաններում, Արցախի իշխանությունն ինքը պետք է սահմանի իր նպատակները»
- ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչ. Համաձայնեցվում է ԼՂ հանքավայրեր ադրբեջանցի բնապահպանների այցելության կարգը
- Իրանն ընդգծել է Լաչինի միջանցքը խաղաղ ճանապարհով անհապաղ բացելու անհրաժեշտությունը
- ՄԱԿ-ի ԱԽ-ում կոչ են արել հնարավորինս արագ վերականգնել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով
- Բացել Արցախի «կյանքի ճանապարհը»․Դերասանները բողոքի ակցիա են իրականացնում
- Արցախի դեմ ադրբեջանական շարունակական սադրանքների առնչությամբ ՀՅԴ իրականացրած աշխատանքները շարունակվում են
- Արցախի ԱԳՆ. Ադրբեջանի քաղաքականությունը մարտահրավեր է ողջ քաղաքակիրթ աշխարհին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան