Եվրոպայում երբեք տոտալ պատերազմ չի լինի. Ֆրանսիացի հետախույզ
Եվրոպայում համաշխարհային պատերազմ չի բռնկվի։ «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, «Mondafrique»-ին ասել է Ֆրանսիայի տնտեսական հետախուզության ծառայության նախկին ղեկավար Ալեն Ժյուիեն։
«Տոտալ պատերազմ երբեք չի լինի, քանի որ ոչ գերմանացիները, ոչ ֆրանսիացիները, ոչ էլ Եվրոպայում որևէ այլ երկիր չի ցանկանում պատերազմել Ռուսաստանի դեմ»,- ասել է Ժյուիեն:
Նա սխալ է համարել Ֆրանսիայի վերադարձը ՆԱՏՕ-ի միացյալ հրամանատարություն, որից երկիրը դուրս է եկել Շառլ դը Գոլի օրոք։
«Եթե Ֆրանսիան մնար միացյալ հրամանատարությունից դուրս, ապա այսօր կարող էր միջնորդի դեր խաղալ ուկրաինական հակամարտությունում, ինչպես հիմա անում է Թուրքիան»,- նշել է փորձագետը։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա