«Ժողովուրդ». «Մարտի 1»-ի քրեական գործով մեղադրյալների վարույթները կարճվում են
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«2008 թվականի «Մարտի 1»-ի քրեական գործով մեղադրյալների հետ կապված քրեական վարույթներով Հակակոռուպցիոն կոմիտեն գնում է կարճման որոշումների: Մասնավորապես՝ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ նախաքննական մարմինը վաղեմության ժամկետի հիմքով կարճել է ՀՀ ոստիկանության նախկին պետ Ալիկ Սարգսյանի դեմ հարուցված քրեական գործը:
Նույն կերպ կարճվեցին ոստիկանապետի տեղակալ Սաշիկ Աֆյանի, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ Հովհաննես Թամամյանի դեմ հարուցված քրեական գործերը։ Քրեական վարույթով անցնող մեղադրյալները, հայտնվելով բարդ իրավիճակում, չեն կարողացել դուրս գալ երկրից ու ստիպված համաձայնել են՝ վաղեմության հիմքով գործը կարճվի:
Այսպես, «Մարտի 1»-ի գործով վարույթները հերթով տապալվում են, և Նիկոլ Փաշինյանը նաև «Մարտի 1»-ը բացահայտելու իր խոստումը չկատարեց»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին