ՀՅԴ ներկայացուցիչները Կանադայի ԱԳ նախարարի հետ քննարկել են Արցախի ապաշրջափակման հարցը
Մոնրեալի «Հայ կենտրոնում» Կանադային արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին հյուրընկալվել է ՀՅԴ Բյուրոյի, ՀՅԴ Կանադայի Կենտրոնական կոմիտեի և Կանադայի Հայ դատի հանձնախմբի կողմից։
ՀՅԴ հանրային կապերի գրասենյակից հայտնում են՝ հանդիպմանը արծածվել են Արցախի և Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական զարգացումների շրջաննակներում Արցախի շրջափակմանը վերջ տալու, Արցախի պատմամշակութային ժառանգությունն ադրբեջանական ոտնձգություններից պաշտպանելու և Արցախի բնիկ ժողովրդի անվտանգությունը երաշխավորելու հարցեր։
Հայ դատի հանձնախումբն առանձնահատուկ շեշտել է, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի և Արցախի Հանրապետության միջև ցամաքային միակ մարդասիրական ճանապարհի փակումը Բաքվի կողմից 2020 թվականի նոյեմբերի եռակողմ համաձայնագրի սկզբունքները խախտող նախաքայլ է։
Տարածաշրջանի քաղաքական զարգացումների քննարկումների հետ միաժամանակ արծածվել են նաև հայ ռազմագերիների հարցն ու Հարավային Կովկասում կանադական առաջին դեսպանատունը Հայաստանում բացելու Կանադայի արտաքին գործերի նախարարության կողմից տարվող աշխատանքները։