«Հրապարակ». Երևանի քաղաքապետարանը լրացուցիչ գումար է հատկացրել ամանորյա համերգների համար իր նախասիրած ընկերություններին
«Հրապարակ» թերթը գրում է.
«Երևանի քաղաքապետարանն Ամանորի և Սուրբ ծննդի տոների հետ կապված՝ լրացուցիչ գումար է հատկացրել նաև ամանորյա համերգների համար և իր նախասիրած ընկերությունների հետ, առանց մրցույթի՝ մեկ անձից գնման սկզբունքով պայմանագրեր է կնքել։ Դրանք անցկացվելու են 2750-ամյակի շատրվանների պուրակում։
Համերգային միջոցառումների տեխնիկական մասը հանձնարարվել է «Ֆակտորի փրոդաքշնին», և այս ընկերությանը դրա համար վճարվել է 115 մլն 900 հազար դրամ։ Այդ գումարով ընկերությունն այգում գեղարվեստական լուսային ձևավորում է ապահովել, ծառերը զարդարել, ծառերից դեկորատիվ ջահեր կախել, 2 հատ «Սատանի անիվ» կարուսել տեղադրել, 8 հատ տարբեր չափերի մարդուկ-ջարդուկներ (Щелкунчик) և այլն։
«Ֆակտորի փրոդաքշնի» հետ պայմանագիրը քաղաքապետարանը կնքել է դեկտեմբերի 12-ին։ Իսկ նոյեմբերի 23-ին պայմանագիր է կնքել և նույն վայրում համերգի բովանդակային մասը պատվիրել «Արձագանք Պրո» ՍՊԸ-ին, որի համար ընկերությանը վճարել է 60 մլն դրամ։
Այդ գումարի դիմաց դեկտեմբերի 5-ից մինչև հունվարի 6-ն ընկած ժամանակահատվածում ընկերությունը պետք է 10 հատ համերգային միջոցառում կազմակերպի, յուրաքանչյուրը՝ առնվազն 1 ժամ տևողությամբ, համերգներին ելույթ ունեցողների ցանկը պետք է հաստատի քաղաքապետարանը։ Պայմանագրերը կնքվել են առանց գնման մրցույթի՝ մեկ անձից գնման ընթացակարգով»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա