«Հրապարակ». Ավինյանի ընկերները պաշտոն պաշտոնի հետևից են փոխում
«Հրապարակ» թերթը գրում է.
«Մալաթիա-Սեբաստիայի թաղապետ նշանակված Արման Բարխուդարյանը Երևանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի ընկերն է, որը մինչ այդ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի խորհրդականն էր, իսկ դրանից առաջ՝ 2019-2020 թթ., փոխվարչապետ Ավինյանի գրասենյակի՝ մարդասիրական օգնության ծրագրերի վարչության պետն էր։ Բարխուդարյանն այդ պաշտոնում փոխարինել է Սաշա Կատվալյանին՝ Ավինյանի մյուս ընկերոջը։
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին ղեկավարը հրաժարական տվեց հոկտեմբերին՝ Նիկոլ Փաշինյանի հորդորով, Եռաբլուրում զոհվածների ծնողների նկատմամբ ոստիկանական բիրտ գործողությունների մասին իր թեթևակի դատապարտող գրառման համար, իսկ դեկտեմբերին նշանակվել է Երևանի քաղաքապետի խորհրդական։ Ավինյանի ընկերները պաշտոն պաշտոնի հետևից են փոխում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին