Նախընտրելի հայտարարություն չէր. Բեգլարյանը՝ ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցչի ելույթի մասին
«Մեղմ ասած՝ նախընտրելի հայտարարություն չէր։ Հաշվի առնելով իմ կարգավիճակը՝ որոշակի գնահատականների հարցում զսպվածություն եմ ցուցաբերում, բայց այն, որ իրենց գնահատականն իրականությունը չէր արտացոլում, սա ինձ համար միանշանակ է»,- լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության պետնախարարի խորհրդական, Արցախի նախկին ՄԻՊ ու նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես կգնահատի ՄԱԿ ԱԽ նիստում Լաչինի միջանցքի հարցով քննարկման ժամանակ ՌԴ ներկայացուցչի ելույթը։
Նա նշեց, որ պատճառների մասին կարող է ուղղակի ենթադրել՝ հաշվի առնելով տարբեր շահեր, փոխկապակցվածություններ, հնարավոր ռիսկեր իրենց տեսանկյունից, բայց արդեն իրենք պետք է մեկնաբանեն, թե ինչու են այդպիսի հայտարարություններ արել։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանը չի անսա որևէ կոչի, քանի դեռ նրան փակուղի չեն մտցրել. Արտակ Բեգլարյան
- ՄԱԿ-ում ՌԴ-ի ելույթը գնահատում եմ բացասական. Ալեն Սիմոնյան
- Այս քննարկումը ՄԱԿ-ի ակտիվ ու համապարփակ ներգրավման գործընթացի միայն սկիզբն է. Բեգլարյան
- ՄԱԿ-ի ԱԽ-ում կոչ են արել հնարավորինս արագ վերականգնել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով
- ՄԱԿ-ն ունի պարտավորություններ ոչ միայն ճանաչված պետությունների, այլև չճանաչվածների առաջ. Լարիսա Ալավերդյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան