Մեսսին մեկ այլ ցուցանիշով էլ դարձել է լավագույնը ԱԱ-2022-ում
Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Լիոնել Մեսսին դարձել է Քաթարում կայացած ԱԱ-2022-ի ամենաշատ հարվածող խաղացողը։ Գազետա.ռու-ն գրում է, որ այս ցուցանիշով երկրորդ տեղում Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն է։ Թոփ 3-ը եզրափակել է Ֆրանսիայի հավաքականի մեկ այլ ներկայացուցիչ՝ Օլիվյե Ժիրուն։
Ողջ մրցաշարի ընթացքում Մեսսին կատարել է 33 հարված, Մբապեն մեկ անգամ պակաս է հարվածել մրցակցի դարպասին, իսկ Ժիրուն՝ 16 հարված է հասցրել։
Աշխարհի 2022 թվականի առաջնությունում Մբապեն յոթ հանդիպումներում խփել է ութ գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում։ 24-ամյա ֆրանսիացին դարձել է մրցաշարի լավագույն ռմբարկուն։ Մեսսին խփել է յոթ գոլ և կատարել երեք արդյունավետ փոխանցում։ 35-ամյա արգենտինացին արժանացել է աշխարհի առաջնության լավագույն խաղացողը մրցանակին։
Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության եզրափակիչում Արգենտինան հաղթել է Ֆրանսիայի հավաքականին։ Երկու հիմնական խաղակեսերն ավարտվել էին 2:2 հաշվով, լրացուցիչ ժամանակում թիմերը փոխանակվել էին մեկական գոլերով, իսկ 11 մետրանոց հարվածաշարում ավելի դիպուկ էին արգենտինացիների հարվածները՝ 4:2:
Արգենտինայի հավաքականի համար աշխարհի առաջնությունում այս հաղթանակը երրորդն էր պատմության մեջ։ Մինչ այդ արգենտինացիները գավաթը բարձրացրել էին իրենց գլխավերևում 1978 և 1986 թվականներին։
Հարակից հրապարակումներ`
- Մեսսին 2022 թ.-ի աշխարհի առաջնությունում հաղթելուց հետո ստացել է 10 միլիոն դոլարի չեկ
- Մակրոն. Ես այնքան տխուր էի, որքան Մբապեն
- Մեսսին հայտարարել է Արգենտինայի հավաքականում ելույթները շարունակելու մտադրության մասին
- Արգենտինան դարձավ Աշխարհի առաջնության չեմպիոն
- Մեսսին հաստատել է, որ Քաթարի Աշխարհի առաջնությունը վերջինն է լինելու իր համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան