Շոյգուն Ուկրաինային Արևմուտքի մատակարարած զենքի արժեքը գնահատել է 97 մլրդ դոլար
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն պաշտպանության նախարարության կոլեգիայի նիստի ընթացքում Ուկրաինային Արեւմուտքի զենքի մատակարարումները գնահատել է 97 մլրդ դոլար, գրում է «Իզվեստիա»-ն։
«27 երկիր արդեն 97 միլիարդ դոլար է ծախսել Ուկրաինային զենք մատակարարելու վրա։ Դրա մի մասը գտնվում է ահաբեկիչների ձեռքում և տարածվում է աշխարհով մեկ: Հայտնի չէ, թե վաղը ում ձեռքում է հայտնվելու Ուկրաինայի զենքը»,- ասել է նա։
Պաշտպանության նախարարը նաև նշել է, որ հատուկ գործողության գոտում են գտնվում ՆԱՏՕ-ի շտաբային սպաներ, հրետանավորներ և այլ մասնագետներ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան