Այս գործով ևս հերթական ֆիասկոն է սպասվում. Սերժ Սարգսյանի գրասենյակ
ՀՀ երրորդ նախագահի գրասենյակն արձագանքել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին և նրա դուստրերին հաջորդ տարվա հունվարի 19-ին ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակներում հակակոռուպցիոն դատարան հրավիրելու մասին լուրերին։
«Բոլոր հարցերի պատասխանները կտրվեն դատարանում: Այս գործով ևս հերթական ֆիասկոն է սպասվում: Այսօր շատ ավելի կարևոր՝ մեր պետության, ժողովրդի, այդ թվում՝ Արցախի մեր հայրենակիցների համար կենսական խնդիրներ կան լուծելու, ազգովին կանգնած ենք լրջագույն մարտահրավերների առջև, և սա պետք է ամեն օր, ամեն ժամ, ամեն վայրկյան մտահոգի ցանկացած հայի: Այս պահին որևէ այլ բան կարևոր չէ և ուղղված է ուշադրությունը կարևորից շեղելուն»,-նշում են ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան