Ադրբեջանցիներն այսօր ՌԴ-ին հիշեցրեցին, որ միջանցքը ոչ թե մասամբ, այլ ամբողջությամբ է փակ. Աբրահամյան
Հայաստանի Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.
«ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչը պնդում էր, որ Հայաստանն Արցախի հետ կապող միջանցքը մասամբ է փակ։
Ադրբեջանցիներն այսօր ՌԴ-ին հիշեցրեցին, որ միջանցքը ոչ թե մասամբ, այլ ամբողջությամբ է փակ՝ թուրք դեսպանի «ակցիայի վայրում» հայտնվելը վկա։
Այսօր նույնիսկ ռուս խաղաղապահների մատակարարումն իրականացնող մեքենաների շարասյունն են կանգնեցրել։
Եթե սա նույնիսկ միանգամյա ապտակ է, ապա դա դեռ չի նշանակում, որ հեղինակազրկումը մեկանգամյա է։
Թուրքիան Ադրբեջանի միջոցով նախ հեղինակազրկում է ՌԴ-ին՝ ցույց տալով նրա անկարողությունը, ապա ամրապնդում իր ներկայությունը տարածաշրջանում։
Թե սրան ինչ կառաջադրի Ռուսաստանը, դեռ դժվար է ասել, բայց այն, որ ՌԴ կոշտ միջամտության և Թուրքիային իր տեղը ցույց տալու ժամանակը վաղուց է հասունացել, արդեն բոլորին է ակնհայտ»։
Քիչ առաջ Արցախի Հանրապետությունում Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը տեսանյութ էր հրապարակել ու գրել, որ ռուս խաղաղապահը մոտենում է այսպես կոչված «բնապահպաններ ներկայացող ադրբեջանցիներին», խնդրում ճանապարհ բացել դեպի Լաչինի միջանցք բացել ռուս խաղաղապահների ավտոշարասյան անցնելու համար։
«Մերժվելով՝ նա հրամայում է շրջվել և հետ գնալ։
Ադրբեջանական կեղծ հորինվածքի ևս մեկ ապացույց», - գրել է Գեղամ Ստեփանյանը:
Հիշեցնենք՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցչի տեղակալ Աննա Եվստիգնեևան երեկ հայտարարել էր միջանցքի երկայնքով երթևեկության մասնակի ապաշրջափակման մասին։
Հարակից հրապարակումներ`
- Նախընտրելի հայտարարություն չէր. Բեգլարյանը՝ ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցչի ելույթի մասին
- ՄԱԿ-ում ՌԴ-ի ելույթը գնահատում եմ բացասական. Ալեն Սիմոնյան
- Այս քննարկումը ՄԱԿ-ի ակտիվ ու համապարփակ ներգրավման գործընթացի միայն սկիզբն է. Բեգլարյան
- ՄԱԿ-ի ԱԽ-ում կոչ են արել հնարավորինս արագ վերականգնել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին