Քարաբերդի հանքավայրի նոր երկրաբանահետախուզական աշխատանքներ սկսելու վերաբերյալ հանրային լսումն անցել է թեժ մթնոլորտում
Այսօր՝ 2022 թ․ դեկտեմբերի 21-ին, Լոռու մարզի Փամբակ խոշորացված համայնքի ղեկավարի վարչական նստավայրում տեղի ունեցավ «ԱՍՍԱԹ» ՍՊԸ-ի նախաձեռնած հանրային լսումը, որի ժամանակ ընկերությունը ներկայացրեց Քարաբերդի հանքավայրի ընդլայնման նպատակով նոր երկրաբանական հետախուզական աշխատանքներ սկսելու վերաբերյալ նախագիծը։ Հանրային լսմանը ներկա էին Վանաձոր, Քարաբերդ բնակավայրերի բնակիչներ, բնապահպաններ, իրավապաշտպաններ, քաղհասարակության ներկայացուցիչներ։
«Քաղաքացու ձայն» ՀԿ-ն տեղեկացնում է, որ ինչ այդ, նույն նախաձեռնողի կողմից ժամը 11։00-ին տեղի էր ունեցել ևս մեկ հանրային լսում՝ Քարաբերդի հանքավայրի շահագործման ժամկետները երկարաձգելու վերաբերյալ։
«Այդ մասին սակայն պատշաճ իրազեկում չի եղել, ասացին երկրորդ հանրային լսման մասնակիցները։ Չնայած որ լսման կազմակերպիչները պնդում էին, որ հայտարարությունները տեղադրվել են միաժամանակ։
Հանրային լսմանը ներկա Վանաձորի բնակիչները դժգոհություն հայտնեցին, որ հանրային լսումները նաև Վանաձորում չեն անցկացվում, այն դեպքում, երբ որն ավելի մոտ է գտնվում հանքին։ Իսկ Քարաբերդի անմիջապես հանքավայրի հարևանությամբ գտնվող թաղամասի բնակիչները հայտարարեցին, որ դեմ են ցանկացած գործընթացի, որովհետև իրենք են այդ վնասներն անմիջական կրողները»,- հայտնում են ՀԿ-ից։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Քարաբերդի ոսկու հանքավայրում երկրաբանական ուսումնասիրության վերաբերյալ հանրային լսումներ է նախատեսված
- Քարաբերդի ոսկու հանքի ընդլայնման ծրագրի վերաբերյալ հանրային լսումները չեն կայացել