«Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2022 թ. մրցույթի հաղթողները
Ամփոփվել է 2022 թ. «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի արդյունքները:Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
«Լավագույնների ընտրությունը կայացել է այսօր՝ դեկտեմբերի 21-ին, ԿԳՄՍ նախարարությունում հավատարմագրված 15 մարզական լրագրողների և ՀՀ 33 մարզական ֆեդերացիաների ներկայացուցիչների/հավաքական թիմերի գլխավոր մարզիչների քվեարկության համադրությամբ:
Այսպիսով՝ 2022 թվականի 10 լավագույն մարզիկներ են ճանաչվել.
Ալեքսանյան Արթուր (ըմբշամարտ, աշխարհի առաջնության չեմպիոն)
Ամոյան Մալխաս (ըմբշամարտ, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության 3-րդ տեղ)
Բաչկով Հովհաննես (բռնցքամարտ, Եվրոպայի չեմպիոն)
Գասպարյան Սամվել (ծանրամարտ, աշխարհի առաջնության 3-րդ տեղ, Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն)
Դավթյան Արթուր (սպորտային մարմնամարզություն, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի փոխչեմպիոն)
Լալայան Վարազդատ (ծանրամարտ, աշխարհի առաջնություն 3-րդ տեղ, Եվրոպայի փոխչեմպիոն)
Հարությունյան Արսեն (ըմբշամարտ, աշխարհի առաջնության 3-րդ տեղ, Եվրոպայի առաջնության չեմպիոն)
Հովսեփյան Անի (բռնցքամարտ, Եվրոպայի չեմպիոն)
Մերդինյան Հարություն (սպորտային մարմնամարզություն, աշխարհի առաջնության 3-րդ տեղ, Եվրոպայի առաջնության չեմպիոն)
Մկրտչյան Լիլիթ (հրաձգություն, Եվրոպայի առաջնության չեմպիոն, աշխարհի առաջնության 3-րդ տեղ)
«Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի արդյունքներով լավագույն տասնյակում ընդգրկված յուրաքանչյուր մարզիկ կստանա 5 մլն դրամ»,- ասվում է հաղորդագրությունում: