Հիպոթերմիայի և ցրտահարության նշանները
Եղանակային ցուրտ պայմաններն իրենց անմիջական ազդեցությունն են ունենում մեր կենսակերպի, ինչպես նաև առողջության վրա: Երբ ջերմաչափը ցույց է տալիս 0-ից ցածր ջերմաստիճան, կարող են արձանագրվել հիպոթերմիայի, իսկ առավել բարդ դեպքերում՝ ցրտահարության դեպքեր:
ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից նշում են, որ հիպոթերմիան մարմնի ընդհանուր սառեցումն է, որը զարգանում է ցածր ջերմաստիճանի տևական ազդեցության հետևանքով։
Ռիսկի խմբում են՝
տարեցները,
ցուրտ եղանակին դրսում աշխատող մարդիկ,
ալկոհոլ չարաշահող անձինք,
պատշաճ կերպով չջեռուցվող սենյակներում գտնվող երեխաները: