Արցախը նոր առողջապահության նախարար ունի
Արցախի Նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 21-ին ստորագրել է հրամանագիր Սամվել Արծրունու Ավետիսյանին Արցախի Հանրապետության առողջապահության նախարար նշանակելու մասին: Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմից։
Հիշեցնենք, որ նոյեմբերի վերջին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրերով 9 նախարարներ ազատվել էին պաշտոններից: Միքայել Հայրիյանն ազատվել էր Առողջապահության նախարարի պաշտոնից: Առողջապահության նախարարի պարտականությունները ժամանակավոր վերապահվել էին նախարարի տեղակալ Արթուր Օհանջանյանին:
Հարակից հրապարակումներ`
- Առողջական լուրջ խնդիրներ ունեցող 13-ը երեխա Արցախից Հայաստան անհապաղ տեղափոխման կարիք ունեն. Շտաբ
- Ռուբեն Վարդանյան. Բոլորի արձագանքը մեկն է՝ Արցախի ճանապարհը պետք է բացվի առանց նախապայմանների
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան