Christie's-ը հայտարարել է ռեկորդային վաճառքի մասին
Christie's աճուրդի տունը հայտարարել է 2022 թվականին 8,4 միլիարդ դոլարի՝ ռեկորդային վաճառքի մասին՝ գերազանցելով Sotheby's-ի 8 միլիարդ դոլարի արդյունքը: Christie's-ի արդյունքները ներառում են 7,2 միլիարդ դոլար աճուրդային վաճառքից (ներառյալ առցանց աճուրդները) և 1,2 միլիարդ դոլար՝ մասնավոր վաճառքից:
artguide.com-ի հաղորդմամբ, աճուրդային տունը նման ցուցանիշի հասել է մի շարք հայտնի հավաքածուների հաջող վաճառքի արդյունքում, ներառյալ Microsoft-ի համահիմնադիր Փոլ Ալենի հավաքածուն. այն բերել է 1,6 միլիարդ դոլար։
Բացի այդ, Էնդի Ուորհոլի «Կապույտ Մերլինը» (1964 թ.) դարձել է երբևէ աճուրդում վաճառված 20-րդ դարում ստեղծված ամենաթանկ կտավը։
Christie's-ի վաճառքի մեծ մասը կազմել է 20-րդ և 21-րդ դարերի արվեստի գործեր, գումարը կազմել է 6,2 միլիարդ դոլար, ինչը 21%-ով ավելի է, քան անցյալ տարի:
Ջասպեր Ջոնս. Թվեր. 1968. Ալյումին. Աշխատանքը վաճառվել է Christie's-ում 2022 թվականի նոյեմբերի 9-ին 17,565 միլիոնով. Փոլ Ալենի հավաքածու.
Աղբյուր՝ christies.com