Իրանն ընդգծել է Լաչինի միջանցքը խաղաղ ճանապարհով անհապաղ բացելու անհրաժեշտությունը
Իրանի ԱԳ Նախարարության խոսնակը հույս է հայտնել, որ Լաչինի միջանցքի հարցը արագ կլուծվի Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետության միջև երկխոսության միջոցով և խաղաղ ճանապարհով:
Պատասխանելով Լաչինի միջանցքի փակ լինելու վերաբերյալ ԻՍՆԱ լրատվական գործակալության հարցին, Նասեր Քանանին ասել է.«Իրանի Իսլամական Հանրապետությունը մշտապես ընդգծել է Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի միջև առկա տարաձայնությունները խաղաղ ճահապարհով լուծելու անհրաժեշտությունը»:
Իրանի ԱԳ նախարարության խոսնակը նաև նշել է.« Մենք համոզված ենք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին եռակողմ հայտարարության դրույթների լիարժեք կատարումը կարող է վերջակետ դնել երկու երկրների միջև տարաձայնություններին»:
Նշելով, որ տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատումը պահանջում է խուսափել լարվածության ցանկացած անհարկի սրացումից, Քանանին հույս է հայտնել, որ Լաչինի միջանցքի հարցը արագ կլուծվի Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետության միջև երկխոսության միջոցով և խաղաղ ճանապարհով:
ISNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ վերջին օրերին Լաչինի միջանցքի փակելուն արձագանքել են տարբեր երկրներ, քանի որ այդ երկրները համոզված են, որ այս միջանցքի փակումը մարդասիրական ծանր հետևանքներ ունի այս տարածաշրջանի բնակչության համար և խաթարում է խաղաղության գործընթացը։ Այս շրջանակներում երկու երկրներին՝ Ադրբեջանին և Հայաստանին, կոչ է արվել այս հարցը լուծել երկխոսության միջոցով:
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան