ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչ. Համաձայնեցվում է ԼՂ հանքավայրեր ադրբեջանցի բնապահպանների այցելության կարգը
Ռուսաստանն ակնկալում է, որ Լաչինի միջանցքի երկայնքով տրանսպորտային հաղորդակցության վերականգնումը, որը կապում է Հայաստանը և Արցախը, տեղի կունենա շատ մոտ ապագայում։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է համաշխարհային կազմակերպությունում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցչի տեղակալ Աննա Եվստիգնեևան։
«Ակնկալում ենք մոտ ապագայում լիարժեք տրանսպորտային կապերի վերականգնում։ Ռուսական կողմը պաշտպանության նախարարության, ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության, ինչպես նաև արտաքին գործերի նախարարության միջոցով վերջին մի քանի օրվա ընթացքում գործադրում է բոլոր անհրաժեշտ ջանքերը՝ Լաչինի միջանցքում իրավիճակը շուտափույթ կարգավորելու համար։ Կանոնավոր շփումներ են կազմակերպվել հայ և ադրբեջանցի գործընկերների հետ»,- ասել է նա։
Աննա Եվստիգնեևան նշել է, որ այս աշխատանքի արդյունքում հնարավոր է եղել հասնել Արցախում գազամատակարարման վերականգնման և «միջանցքի երկայնքով երթևեկության մասնակի ապաշրջափակմանը»։
«Համաձայնեցվում է Լեռնային Ղարաբաղի հանքավայրեր ադրբեջանցի բնապահպանների այցելության կարգը»,- հայտարարել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Իրանն ընդգծել է Լաչինի միջանցքը խաղաղ ճանապարհով անհապաղ բացելու անհրաժեշտությունը
- Այս քննարկումը ՄԱԿ-ի ակտիվ ու համապարփակ ներգրավման գործընթացի միայն սկիզբն է. Բեգլարյան
- ՄԱԿ-ի ԱԽ-ում կոչ են արել հնարավորինս արագ վերականգնել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով
- ՄԱԿ-ն ունի պարտավորություններ ոչ միայն ճանաչված պետությունների, այլև չճանաչվածների առաջ. Լարիսա Ալավերդյան
- Զաս. Լաչինի միջանցքի խնդիրը ՀԱՊԿ-ի պատասխանատվության շրջանակից դուրս է
- ՀՀ դիմումի հիման վրա ՄԱԿ ԱԽ-ում կքննարկվի Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը
- Կոնգրեսականներն ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքը փակ պահելու հարցով դիմել են Բայդենին
- Հռոմի պապ. Անհանգստացած եմ Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի կապակցությամբ
- Կլաար. ԵՄ առաքելությունը Լաչինի միջանցք մուտք չի գործել
- Լաչինի միջանցքը պետք է անհապաղ բացվի՝ USAID ղեկավար Սամանտա Փաուեր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան