Սպիտակ տունը հաստատել է՝ Զելենսկին չորեքշաբթի կայցելի Վաշինգտոն
ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան հաստատել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չորեքշաբթի կայցելի Վաշինգտոն, կհանդիպի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ և ելույթ կունենա Կոնգրեսում։
«Նախագահ Բայդենի հրավերով նախագահ Զելենսկին չորեքշաբթի կայցելի Վաշինգտոն, և մենք հնարավորություն կունենանք խոսել այստեղ՝ Սպիտակ տանը, այնուհետև գնալ Կապիտոլիում»,- Ռիա նովոստիի հաղորդմամբ, ասել է նա լրագրողներին։
Նրա խոսքով, Սպիտակ տունը Զելենսկուն պաշտոնապես հրավիրել էր Վաշինգտոն գալ դեռ անցյալ չորեքշաբթի, ուկրաինական կողմը պաշտոնապես ընդունել էր հրավերը անցած ուրբաթ։ «Զելենսկու գրասենյակը պաշտոնապես ընդունել է հրավերը անցած ուրբաթ օրը, իսկ հետո կիրակի օրը վերջնականապես հաստատվել է այցը»,- ասել է աղբյուրը։
Նա նշել է, որ խոսքը Բայդենի հետ ընդլայնված հանդիպման, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության թիմի հիմնական անդամների հետ հանդիպման և մամուլի համար ելույթ ունենալու հնարավորության մասին է, «այնուհետև գնալ Կապիտոլիում՝ ելույթ ունենալու Կոնգրեսի համատեղ նիստում»:
«Դրանից հետո, այստեղից մի քանի ժամ անցկացնելուց հետո, Զելենսկին կվերադառնա Ուկրաինա իր ժողովրդի մոտ»,- ասել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին