ՄԱԿ-ում ՌԴ-ի ելույթը գնահատում եմ բացասական. Ալեն Սիմոնյան
«ՄԱԿ-ում ՌԴ-ի ելույթը գնահատում եմ բացասական, որովհետև համարում եմ, որ դաշնակցի կողմից շատ ավելի հասցեական կարող էր հնչել»,-պատասխանելով լրագրողների հարցերին՝ խորհրդարանում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Նրա խոսքով՝ ՄԱԿ-ում հասցեական քննադատություն են արել այն երկրները, որոնք ընդհանրապես Հայաստանի հետ սերտ կապեր չունեն:
«Կարծում եմ, որ չի կարողանում, կամ չի ուզում, կամ միաժամանակ և՛ չի կարողանում, և՛ չի ուզում: Համենայն դեպս,️ ես զարմացած չեմ, վերջին գործողությունները, իրադարձությունները ցույց էին տալիս, որ հնարավոր է ՌԴ-ի կողմից նման ձևով հնչի գնահատական և լինի արձագանքը, երևի նաև այն պատճառով, որ այն ռուս խաղաղապահների պատասխանտվության գոտին է, այսինքն՝ իրենք այդ ձևով ուզում են նվազեցնել այն իրավիճակը, որ իրենց պատասխանատվության գոտում է, որպեսզի իրենց վրա շատ պատասխանատվություն չվերցնի»,-ասաց ԱԺ նախագահը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին