Արայիկ Հարությունյանը հեռախոսազրույց է ունեցել Արամ Ա-ի հետ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 24-ին հեռախոսազրույց է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ի հետ։
ԱՀ նախագահի աշխատակազմի փոխանցմամբ, երկրի ղեկավարը Վեհափառ Հայրապետին է ներկայացրել Արցախի Հանրապետությունում ստեղծված իրավիճակը՝ պայմանավորված Ադրբեջանի կողմից բնապահպանական կեղծ պատրվակներով Արցախը մայր Հայաստանին կապող միակ ճանապարհի շրջափակումով, ինչպես նաև հումանիտար աղետը կանխելուն ուղղված աշխատանքները։
Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր զորակցությունն է հայտնել արցախահայությանը՝ նշելով, որ իրենց աղոթքներում միշտ հիշատակում և խնդրում են Աստծուն զորավիգ լինել Արցախին ու նրա ժողովրդին։
Հարակից հրապարակումներ`
- Արցախ. կիսադատարկ խանութներ ու դեղատներ
- Պա-պա, պա-պա. Արցախցի երկվորյակ փոքրիկներն ամեն օր ընդմիջման ժամին պատուհանի մոտ հայրիկին են սպասում
- Ռուբեն Վարդանյան. Ունենք ճգնաժամ, որը մեծ ազդեցություն է թողնում առողջապահության ոլորտի վրա
- HRW. ԼՂ-ն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի երկարատև արգելափակումը կարող է հանգեցնել հումանիտար սարսափելի հետևանքների
- Օր հինգերորդ. Ավելի քան 1100 մարդ, որից 270-ը անչափահաս, չի կարողանում վերադառնալ սեփական տները
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան