Ղազինյան. Նոր աշխարհակարգ
ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը գրում է.
«Նոր աշխարհակարգ ‼️
Ուկրաինայի նախագահ Զելենսկին գտնվում է Վաշինգտոնում, իսկ Ռուսաստանի ԱԽ նախագահի տեղակալ Մեդվեդևը՝ Պեկինում:
Չինաստանի նախագահը երեկ հայտարարել է, որ Ուկրաինական պատերազմի երկարումը չի բխում ոչ ոքի շահերից, իսկ Մեդվեդևը նրան է փոխանցել Պուտինի նամակը:
Պեկինում քննարկվել է պոստսովետական տարածքի մի շարք հարցեր, որոնց թվում է Ուկրաինական հակամարտությունը:
Մինչ այդ Ինդոնեզիայում կայացած G20-ի շրջանակներում Բայդենը հանդիպել էլ Սի Ցզինպինի հետ, որի շրջանակներում ձեռք էին բերվել մի շարք պայմանավորվածություններ գլոբալ բնույթ ունեցող հարցերի վերաբերյալ»։
Հարակից հրապարակումներ`
- Սպիտակ տունը հաստատել է՝ Զելենսկին չորեքշաբթի կայցելի Վաշինգտոն
- Սի Ծինփին. Չինաստանը համագործակցության հնարավորություններ կբացի աշխարհի համար
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին