Արցախում 4 ամսական փոքրիկի առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության հաղորդմամբ, «Արևիկ» բուժմիավորումում 8 երեխա գտնվում է ռեանիմացիոն և նորածնային բաժանմունքներում: Նրանցից 4 ամսական փոքրիկի առողջական վիճակը, ում մոտ ախտորոշվել էր «Վիսցերալ լեյշմանիոզ», շարունակում է մնալ ծանր և ստանում է համապատասխան բուժում:
«Հանրապետական բժշկական կենտրոն» -ում 11 բուժառու գտնվում է ռեանիմացիոն բաժանմունքում, որից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում են, բժիշկների կողմից կատարվում է հնարավորը հիվանդների վիճակը կայունացնելու համար:
«ԱՀ առողջապահության նախարարությունը ձեռնարկում է հնարավոր բոլոր միջոցները շրջափակման պատճառով ստեղծված իրավիճակը պատշաճ հաղթահարելու համար։ Արցախից Երևան տեղափոխված սրտային պաթոլոգիայով պացիենտի աորտոկորոնար շունտավորումն ավարտվել է բարեհաջող: Պացիենտը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, առողջական վիճակը մասնագետները կայուն են գնահատում»,- նշում են ԱՀ առողջապահության նախարարությունից։
Հարակից հրապարակումներ`
- Առողջական լուրջ խնդիրներ ունեցող 13-ը երեխա Արցախից Հայաստան անհապաղ տեղափոխման կարիք ունեն. Շտաբ
- Արցախում ծանր վիճակում գտնվող մեկ հիվանդ մահացել է
- 270 երեխա երեկվանից ձմռան ցրտին մնացել է Արցախի ճանապարհներին. «Թաթոյան» հիմնադրամը միջազգային հանրությունից պահանջում է անհապաղ քայլեր
- ԱՀ ՄԻՊ աշխատակիցներն այցելել են աուտիզմի ցերեկային խնամքի և բուժման կենտրոն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան