ԿԽՄԿ-ին հայտնել են. Արցախում ծայրահեղ ծանր վիճակում գտնվող պացիենտների անհապաղ տեղափոխման անհրաժեշտություն կա
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյի հետ քննարկել է դեկտեմբերի 12-ից առայսօր Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում տեղաշարժի արգելափակման հետևանքով Արցախում առողջապահական ճգնաժամի վտանգները կանխելու հնարավորությունները:
Առողջապահության նախարարությունից նաև հայտնում են՝ նախարարը նշել է, որ ԿԽՄԿ աջակցությամբ Արցախից մեկ պացիենտ է տեղափոխվել Երևան, սակայն այս պահին էլ պահպանվում է ծայրահեղ ծանր վիճակում գտնվող պացիենտների անհապաղ տեղափոխման անհրաժեշտությունը:
Հանդիպման ժամանակ քննարկվել է ԿԽՄԿ-ի հետ համագործակցությամբ Արցախից հիվանդներ տեղափոխելու, դեղորայք և մանկական սնունդ հասցնելու հնարավորությունը:
Թիերի Ռիբոն նշել է, որ Ստեփանակերտում ԿԽՄԿ -ն ունի գրասենյակ, որի միջոցով շարունակում է իրականացնել մարդասիրական առաքելություն և պատրաստ է միջնորդել բուժօգնության և դեղապահովման կազմակերպման շուրջ:
Նախարար Ավանեսյանը ընդգծել է նաև Արցախում բնակչությանը հոգեբանական մասնագիտացված աջակցություն ցուցաբերելու կարևորությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան