Տարոն Սիմոնյան. Մեր առջև ծառացած հարցը ՌԱԶՄԱԿԱՆ է
Իրավաբան, ԱԺ նախկին պատգամավոր Տարոն Սիմոնյանը գրում է.
«Պատրանքներից (այդ թվում՝ քաղաքական ու անվտանգային) դուրս գալու նվազագույն շեմը որոշում կայացնելու համարձակությունն է ու դա առաջ տանելու պատասխանատվությունը (sapere aude)։
Ժամանակին սխալ էր արհամարհել իրավունքի ամրագրող նշանակությունը, երբ ռազմական արդյունքն առկա էր։
Հիմա էլ սխալ է իրավունքից ակնկալել ռազմական արդյունք, հետո հիասթափվել, որ չի կարողանում ապահովել այն։
Ինչքան էլ որ ականջներիս հաճելի չլինի, պետք է ընդունել բոլոր ժամանակների ճշմարտությունն առ այն, որ ռազմական հարցերը լուծվում են ռազմական եղանակով։
Ուստի իրավական, դիվանագիտական ու մյուս կարևոր աշխատանքներից զատ (անգամ որոնք, մեղմ ասած, թերակատարվում են) պիտի չմոռանանք, որ մեր առջև ծառացած հարցը ՌԱԶՄԱԿԱՆ է, իսկ մենք այն չենք կարող չլուծել։
․․․ որովհետև հակառակ պարագայում չենք լինի ․․․
․․․ իսկ մենք իրավունք չունենք չլինելու ․․»։
Հարակից հրապարակումներ`
- Ռուբեն Վարդանյան. Բոլորի արձագանքը մեկն է՝ Արցախի ճանապարհը պետք է բացվի առանց նախապայմանների
- «ՀՀ իշխանությունների՝ Արցախի անվտանգության երաշխավորը լինելու կարգավիճակից հրաժարվելու պայմաններում, Արցախի իշխանությունն ինքը պետք է սահմանի իր նպատակները»
- Ռուբեն Վարդանյան. Հայաստանը չի արձագանքում այնպես, ինչպես ես սպասում էի
- Ստեփան Դանիելյան. Այս իրավիճակում միակ լուծումը Հայաստանի կառավարության հրաժարականն է