ԱՄՆ-ն Ուկրաինային 2 մլրդ դոլարի ռազմական օգնության նոր փաթեթում կներառի Patriot ՀՕՊ համալիրները
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չորեքշաբթի օրը կհայտարարի Կիևին 2 միլիարդ դոլար արժողությամբ ռազմական օգնության նոր փաթեթի մասին՝ ներառյալ Patriot հակահրթիռային պաշտպանության համակարգերը։ ՏԱՍՍ-ը հայտնում է, որ այդ մասին հայտարարել է ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան՝ երեքշաբթի երեկոյան հատուկ առցանց ճեպազրույցում, որը նվիրված էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ դեկտեմբերի 21-ին Վաշինգտոն կատարելիք այցին:
«Վաղը նախագահ Բայդենը կհայտարարի Ուկրաինային անվտանգության աջակցության հսկայական նոր փաթեթի մասին, որը կազմում է գրեթե 2 միլիարդ դոլար: Այն կներառի շատ կարևոր նոր զենքեր՝ Patriot ՀՕՊ մարտկոցը»,-ասել է պաշտոնյան: Նրա խոսքով՝ այդ համալիրները կդառնան «կրիտիկական միջոց» Ուկրաինայի կարևորագույն ենթակառուցվածքին ռուսական հարվածները հետ մղելու համար։
«Մենք երրորդ երկրներից մեկում ուսուցանելու ենք ուկրաինացի զինծառայողներին Patriot հրթիռային մարտկոցը օգտագործելու հմտությունները: Այն որոշակի ժամանակ կպահանջի»,-ասել է մոդերատորը:
«Մենք կշարունակենք նաև առաջնահերթություն տալ հակաօդային պաշտպանության աջակցության այլ ձևերին, ներառյալ NASAMS, Hawk, Stinger և հակաօդային պաշտպանության այլ համակարգերին»,-հավելել է պաշտոնյան:
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ն 13,37 մլրդ դոլար կհատկացնի Ուկրաինային տնտեսական աջակցության համար
- ՆԱՏՕ-ն գաղտնազերծել է դաշինքի ուժերի մասնակցությունը ուկրաինական հակամարտությանը.Boulevard Voltaire
- ԱՄՆ-ի 2023թ-ի պաշտպանական բյուջեով նախատեսվում է Ուկրաինային հատկացնել 800 մլն դոլարի օգնություն
- Ուկրաինան 2014 թ-ից Եվրամիությունից ստացել է 90 մլրդ եվրո է ստացել. Եվրահանձնաժողովի ղեկավար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան