«Ժողովուրդ». Որոշում կա պարգևավճարներ տալու միայն ՔՊ-ական պատգամավորներին ու նրանց օգնական-գործավարներին
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Ազգային ժողովի ղեկավարությունը մտադիր է հերթական պարգևավճարը շնորհել յուրայիններին: «Ժողովուրդ» օրաթերթի խորհրդարանական աղբյուրներն են հայտնում՝ ԱԺ-ում որոշվել է 13-րդ աշխատավարձի տեսքով, ամենայն հավանականությամբ, միայն իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին, նրանց օգնականներին ու խմբակցության փորձագետներին բաժանել պարգևավճարներ:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների թե՛ պատգամավորները, թե՛ նրանց օգնականներն ու թե՛ փորձագետները հերթական անգամ պարգևավճար չեն ստանա: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունն ԱԺ լրատվական վարչությունը մեկնաբանեց՝ այդպես էլ չհերքելով, որ նման մտադրություններ ԱԺ ղեկավարությունը չունի:
«Պարգևատրելու մասին կարգադրությունը սովորաբար հրապարակվում է Ազգային ժողովի պաշտոնական կայքում, ու մինչև այժմ Աժ նախագահի կողմից ստորագրված նման կարգադրություն չկա»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց խորհրդարանի լրատվական վարչության ղեկավար Լաուրա Անտոնյանը:
Մեր աղբյուրները վստահեցնում են, որ որոշում կա պարգևավճարներ տալու միայն ՔՊ-ական պատգամավորներին ու նրանց օգնական-գործավարներին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա