Մեջլիսում ընթերցել են Նախիջևանի 30 տարվա ղեկավարի անակնկալ հրաժարականի դիմումը
Նախիջևանի Ինքնավար Հանրապետության ղեկավար Վասիֆ Թալիբովը հրաժարական է տվել: Լուրը հայտնում է «Գազետա ռու»-ն հղում անելով ադրբեջանական ԶԼՄ-ներին:
Ըստ աղբյուրի՝ այդ որոշումը հրապարակվել է հանրապետության Մեջլիսի նիստում։ Թալիբովը չի նշել պատճառը։
Ադրբեջանական մեկ այլ լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Թալիբովը չէ, որ հայտարարել հրաժարական տալու մտադրության մասին։ Նրա հայտարարությունը ընթերցել է նրա առաջին տեղակալ Ազեր Զեյնալովը, որին, համաձայն երկրի Սահմանադրության, պետք է փոխանցվեն շրջանի ղեկավարի լիազորությունները։ Զեյնալովը 52 տարեկան է, 2005 թվականից երկրի Մեջլիսի պատգամավոր է։
Թալիբովը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Գերագույն Մեջլիսի (ղեկավար) նախագահ է դարձել 1995 թվականին։ Նա այս պաշտոնը զբաղեցրել է գրեթե 30 տարի։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապ կհաստատվի Իրանի տարածքով. Բայրամով
- Ամենայն հավանականությամբ, այս փուլում, ադրբեջանական ճնշումները դրսևորվելու են Նախիջևանի ուղղությունից․ Տիգրան Աբրահամյան