Պետքարտուղարություն. Իրանը սպանեց միջուկային գործարքին փոխադարձ արագ վերադարձի հնարավորությունը
ԱՄՆ վարչակազմը կարծում է, որ Իրանի իշխանությունները «սպանեցին Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) իրականացմանը Վաշինգտոնի և Թեհրանի փոխադարձ արագ վերադարձի հնարավորությունը»։ ՏԱՍՍ-ը հայտնել է, որ այդ մասին երեքշաբթի օրը լրագրողների համար հերթական ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը։
Նրան խնդրեցին մեկնաբանել երեքշաբթի օրը հրապարակված տեսանյութը, որում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խոստովանում էր, որ Իրանի միջուկային համաձայնագիրը փաստացիորեն մեռած է, սակայն Վաշինգտոնը, նրա խոսքով, պաշտոնապես չի հայտարարի այդ մասին:
«Իհարկե, Իրանը սպանել է ԳՀՀԾ-ին Վաշինգտոնի և Թեհրանի արագ փոխադարձ վերադարձի հնարավորությունը: Նրանք այդ հնարավորությունը ոչնչացրին բոլորովին վերջերս՝ սեպտեմբերին»,-ասել է դիվանագետը:
Նրա խոսքով՝ այն ժամանակ բոլոր կողմերը, բացի Իրանից, համաձայնել են վերականգնել միջուկային գործարքը։
«ՀԳՀԾ-ն որոշ ժամանակով դուրս է եկել մեր օրակարգից: Կար մի պահ, երբ մենք կարծում էինք, որ գտնվում ենք ԳՀՀԾ-ին հետևելու փոխադարձ վերադարձի եզրին, սակայն Իրանը հրաժարվեց գործարքից, որը քննարկվել էր բանակցությունների ընթացքում և հավանության արժանացել բոլոր մյուսների կողմից»,-ընդգծել է նա և հավելել. «Սեպտեմբերից սկսած ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում է եղել Իրանի ժողովրդի հիմնարար ազատությունները պաշտպանելը և Ռուսաստանի հետ Իրանի խորացող ռազմական գործընկերությանը դիմակայելը»:
Հարակից հրապարակումներ`
- Եվրոպական երկրները պատրաստ չեն հրաժարվել ռուսական ադամանդի, միջուկային վառելիքի և նավթի ներմուծումից
- ԱՄՆ-ը հույս ունի վերականգնել միջուկային ծրագիրը, սակայն մտահոգված է Իրանում բողոքի ցույցերի հետ կապված իրավիճակով
- ԱՄՆ Պետդեպարտամենտը Իրանին մեղադրում է միջուկային գործարքի շուրջ բանակցային գործընթացը ձգձգելու մեջ
- Ֆրանսիայի ԱԳ նախարարը Իրանին կոչ է արել զերծ մնալ միջուկային գործարքի հետագա խախտումներից
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին