Սամվել Ավետիսյանը նշանակվել է Արցախի Հանրապետության առողջապահության նախարար
ՀԲԱ Խորհրդի անդամ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Արծրունի Ավետիսյանը այսօր նշանակվել է Արցախի Հանրապետության առողջապահության նախարար։ Այս մասին տեղեկանում ենք Հայկական բժշկական ասոցիացիայի տարածած հաղորդագրությունից։
«Հենց այսպիսի ճգնաժամային ժամանակահատվածում են պետք նման անհատները, որպեսզի կարողանան հսկայական ներուժը անմնացորդ ներդնել բնակչության առողջության պահպանմանն ու բարելավմանը, դրանով իսկ նպաստելով երկրի ուժեղացմանն ու զարգացմանը:
Շնորհավորում ենք մեր հարգարժան գործընկերոջը այսպիսի ճգնաժամային վիճակում Արցախին ծառայելու հնարավորության և նման վստահության արժանանալու, ինչպես նաև Արցախի առողջապահության համակարգին և ժողովրդին նման բարձրակարգ կազմակերպչին, մասնագետին, որպես առողջապահության նախարար ունենալու համար։
Պատրաստ ենք Հայկական բժշկական ասոցիացիայի պոտենցիալը, փորձն ու հմտությունները տրամադրել պրոֆեսոր Ավետիսյանին, վստահ լինելով, որ կկարողանա ճիշտ օգտագործել ի նպաստ Արցախի առողջապահական համակարգի զարգացման և բնակչության առողջության պահպանմանն ու բարելավմանը»,-ասվում է հաղորդագրությունում: