Դոլարը փոքր-ինչ թանկացել է
ՀՀ բանկերում այսօր՝ ժամը 10.00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 393.72 դրամ` դեկտեմբերի 21-ի համեմատ արժևորվելով 0.18 դրամով։
Ըստ Rate.am կայքի՝ դոլարի առքի ամենաբարձր գինը բանկերում 399 դրամ է, վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 400.50 դրամ:
Փոխանակման կետերում դոլարի առքը 397 դրամ է, վաճառքը՝ 400.50-401 դրամ։
Բանկերում եվրոյի առքի միջին փոխարժեքը կազմում է 410.22 դրամ (արժեզրկվել է 0.03 դրամով), իսկ վաճառքի դեպքում ամենացածր գինը` 423 դրամ։ Փոխանակման կետերում եվրոյի առքը 418-420 դրամ է, վաճառքը՝ 424-425 դրամ։
Ռուսական ռուբլու առքն էլ կազմում է 5.33 դրամ, իսկ վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 5.70 դրամ։ Փոխանակման կետերում ռուբլու առքը կազմում է 5.40 դրամ, վաճառքը` 5.70 դրամ։