Էդգար Էլբակյանը հիշեցնում է նոյեմբերի 9-ի փաստաթղթի 6-րդ կետի բովանդակությունը
Քաղաքագետ, «Հայկական նախագիծ» նախագծի համահիմնադիր Էդգար Էլբակյանը, արձագանքելով այսօր կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարությանը, գրում է.
«• Կապիտուլյացիայի 5-րդ կետով ֆիքսված է խաղաղապահների պարտականությունը, այն է՝ «հրադադարի վերահսկում»։ Նրանք դա գրեթե միշտ հասցեական անում են, երբ Ադրբեջանը խախտում է զինադադարը։ Փառուխի ժամանակ անգամ նշել էին, որ «Բայրակթարներ» են կիրառվել։
• Կապիտուլյացիայի 6-րդ կետով Ադրբեջանի վրա է պատասխանատվություն դրված ապահովելու «Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երկկողմանի անցման անվտանգությունը երաշխավորելու»։
• Իսկ հիմա 1 անգամից գուշակե՛ք, թե ՀՀ դե-ֆակտո թուրքական իշխանություններն ում են մեղադրում եռակողմ հայտարարությունը չպահելու մեջ, երբ փակ է Բերձորի միջանցքը։ Իհարկե, իրենց թուրք-արևմտյան տերերի թշնամի Ռուսաստանին, և ոչ հայության թշնամի Ադրբեջանին, որը փակել է ճանապարհը։
• Դե բա հո իզուր չի տասնամյակներով Ռուսաստանին «զսպելու» իր քաղաքականության մեջ արևմուտքը Հայաստանի ներսում բուծել սրանց։ Էս օրերի համար է բուծել։
• Կապիտուլյացիայի հղումը»։
Հարակից հրապարակումներ`
- Պեսկով. ԼՂ-ում ռուս խաղաղապահները գործում են պայմանավորվածություններին համապատասխան
- Արձանագրված պարտավորությունները չի կատարում նաև ՌԴ խաղաղապահ զորախումբը. Նիկոլ Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան