Տնտեսություն 12:17 22/12/2022 Տարածաշրջան

«ԼՈՒՅՍ». Որքանո՞վ է Եվրոպան կախված ռուսական գազից և ունի՞ արդյոք այլընտրանքային լուծումներ

«ԼՈՒՅՍ» հիմնադրամն ուսումնասիրել է Եվրոպայի կախվածությունը ռուսական գազից և դիտարկել հնարավոր այլընտրանքային լուծումները։

Այսպես՝

● 2021-ին Ռուսաստանը դեպի Եվրոպա միայն խողովակաշարերով արտահանել է 167 մլրդ մ³ գազ (որից ԵՄ երկրներ՝ 132.3 մլրդ մ³-ը), իսկ ՀԲԳ տեսքով արտահանել է 17.4 մլրդ մ³ գազ (որից միայն ԵՄ երկրներ՝ 14.3 մլրդ մ³-ը)։ 2021-ին ՌԴ մասնաբաժինը դեպի Եվրոպա բնական գազի մատակարարման մեջ կազմել է 38․5%, իսկ միայն ոչ եվրոպական աղբյուրների շրջանում՝ շուրջ 54%։ Ընդհանուր առմամբ Ռուսաստանից ներմուծված գազը կազմել է ԵՄ սպառման շուրջ 40%-ը, ԵՄ նավթի ներմուծման մոտ 25%-ը և ածխի ներմուծման 20%-ը նույնպես բաժին է հասնում Ռուսաստանին։

● Հիմնականում ռուսական գազը դեպի Եվրոպա և Թուրքիա է ուղղվում խողովակաշարերի միջոցով, որոնց տարեկան ընդհանուր հզորությունը կազմում է գրեթե 300 մլրդ մ³։

● Պատմականորեն ռուսական գազի զգալի մասը դեպի Եվրոպա մատակարարվում էր Ուկրաինայի տարածքով․ 1998-ին Գազպրոմը ավելի քան 140 մլրդ մ³ գազի շուրջ 70%-ը ԵՄ-ին մատակարարել է ուկրաինական տարանցման ճանապարհներով։ Սակայն ներկայումս, օրինակ, 2021-ին, Ուկրաինայի տարածքով դեպի ԵՄ տեղափոխված գազի ծավալը չի գերազանցել 42 մլրդ մ³-ը։

● Գերմանիան՝ Եվրոպայի ամենամեծ տնտեսությունը, բնական գազի սպառման շուրջ 50%-ը ապահովում է ռուսական գազի հաշվին։ Միաժամանակ, Գերմանիայի վերջնական էներգիայի 25%-ը ստացվում է գազից։

● 2022-ի առաջին 9 ամիսներին ԵՄ-ն ՌԴ-ից ներմուծել է 70,7 մլրդ մ³ գազ՝ նախորդ տարվա 117 մլրդ-ի փոխարեն։ Ընդհանուր առմամբ, ՌԴ-ից ԵՄ գազի ներմուծումը 9 ամսում կրճատվել է 40%-ով (46.3 մլրդ մ³-ով)՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Ընդ որում, խողովակաշարերով ռուսական գազի ներմուծումը 9 ամսվա տվյալներով գրեթե կրկնակի կրճատվել է, իսկ ահա ՀԲԳ տեսքով ներմուծումներն աճել են 46%-ով՝ կազմելով 16,5 մլրդ մ³։

● Ըստ եվրոպական հանձնաժողովի ներկայացրած տվյալների՝ միայն 2022թ․ առաջին կիսամյակի ընթացքում գազի արտաեվրոպական ներմուծումների ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 150 մլրդ եվրո։ Սա գրեթե համարժեք է 2021թ․ ողջ տարվա ցուցանիշին, ինչպես նաև մի քանի անգամ գերազանցում է 2020թ․ ցուցանիշը։

● 2022թ․ առաջին կիսամյակի տվյալներով ԵՄ կախվածությունը ռուսական ներմուծումից շարունակում է մնալ էական՝ ավելի քան 30%։ Իհարկե, հաշվի առնելով Հյուսիսային հոսքի փակումը՝ երկրորդ կիսամյակում այդ կախվածությունը առավել կկրճատվի, բայց ձմռանը պահանջարկի ավելացման արդյունքում ամեն ինչ կարող է վերադառնալ «ի շրջանս յուր»։

● ՌԴ 2022թ․ բյուջեում ռուսական նավթի բազային գինը սահմանված է $44.2/բարել, իսկ բնական գազի արտահանման գինը՝ $250 հազար մ³-ի դիմաց։ Ստացվում է, որ նույնիսկ եթե ռուսական գազի ներմուծումը ԵՄ 2022թ․ 9 ամսում կրճատվել է 40%-ով, ապա հաշվի առնելով, որ գազի միջին գինը կանխատեսվածից մոտ 400%-ով ավելի է, ակնհայտ է, որ ՌԴ եկամուտները միայն ավելացել են։ Նույնը կարելի է ասել նաև նավթի մասին։

● Տնտեսական բեռի տեսանկյունից ռուսական էներգակիրների նկատմամբ ԵՄ պատժամիջոցները ավելի թանկ են նստել ԵՄ-ի վրա՝ վերջինիս ծախսերը շեշտակիորեն ավելացնելով, քան ՌԴ-ի վրա, որի եկամուտները շարունակել են աճել։

● ԵՄ-ը որպես ռուսական գազի հիմնական այլընտրանքներից մեկը դիտարկում է նորվեգական ներմուծումների ավելացումը։ Սակայն Նորվեգիան չունի համապատասխան պաշարներ՝ ԵՄ-ին ավելի մեծ ծավալներով և երկարաժամկետ գազ մատակարարելու համար։ Նույնիսկ ներկայիս տեմպի պահպանման դեպքում վերջինիս պաշարները կսպառվեն առաջիկա տասնամյակի ընթացքում, իսկ արդյունահանման ավելացումը ավելի կարագացնի այդ գործընթացը։

● 2022թ․ ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ եռամսյակի տվյալներով ԵՄ գազի ներմուծման 34%-ը ապահովվել է ՀԲԳ հաշվին, որն առաջին անգամ գերազանցել է ռուսական ներմուծումների ծավալը։ 2022թ առաջին եռամսյակի ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՀԲԳ ներմուծման ծավալն ավելացել է 72%-ով՝ կազմելով 29.8 մլրդ մ³, իսկ 2-րդ եռամսյակում՝ 49%-ով՝ 35.6 մլրդ մ³։ Միայն 2-րդ եռամսյակում ԵՄ-ն ներմուծված 35.6 մլրդ մ³ հեղուկ բնական գազի համար վճարել է 31,4 մլրդ եվրո։ Ընդհանուր առմամբ, 2022թ․ առաջին կիսամյակի ընթացքում ԵՄ-ն ԱՄՆ-ից ներմուծել է 39 մլրդ մ³ գազ, ինչը 117%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից, ինչպես նաև արդեն իսկ 70%-ով գերազանցում է 2021թ․ ողջ տարվա ցուցանիշը։ Հատկանշական է, որ դեպի ԵՄ ՀԲԳ ներմուծողներից միայն ՌԴ-ի և ԱՄՆ-ի պարագայում են մատակարարումները շեշտակի ավելացել։

«Էներգետիկ ճգնաժամը Եվրոպայում և ադրբեջանական գազի գործոնը» վերտառությամբ վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով։
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:59
Միխայիլ Գալուստյանն ընդգրկված է ՌԴ-ի դեմ ԵՄ-ի սահմանված պատժամիջոցների 16-րդ փաթեթում
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակներում պատժամիջոցների ցանկում ընդգրկել է 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձի։ Հայտնի...
Աղբյուր` Panorama.am
14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}