Հրանտ Մելիք-Շահնազարյան. Այն, որ Ռուսաստանում հակաադրբեջանական մեծ էներգիա է կուտակվում, փաստ է
Քաղաքագետ, «Ոսկնապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է.
«ՄԱԿ-ի ԱԽ հրատապ նիստում Ռուսաստանի ներկայացուցչի ելույթը ոչ թե վատն էր, այլ շատ վատը։ Ալիևի սադրիչներն արդեն տաս օր է թքում են միջանցքում ծառայություն իրականացնող ռուս զինվորների երեսին, իսկ ռուսական դիվանագիտությունը՝ պարզերես անում Ալիևին ՄԱԿ-ում։ Սա արձանագրենք ու փորձենք մի քանի հարցի պատասխանել։
Նախ, ի՞նչ է կատարվում հայ-ռուսական հարաբերություններում։ Արդեն տևական ժամանակ է տեսնում ենք, որ Երևանը ամենաբարձր մակարդակով անընդհատ քննադատության է ենթարկում Ռուսաստանին, դե իսկ Ռուսաստանն էլ, համապատասխանաբար, շարունակում է զոհել հայկական շահն ի շահ այլ տարածաշրջաններում իր ունեցած շահերի։ Սա նշանակում է, որ երկու երկրների միջև դաշնակցային հարաբերություններ գործնականում այլևս գոյություն չունեն։
Լա՞վ է արդյոք սա Հայաստանի համար։ Իհարկե՝ ոչ։ Ավելին, կատաստրոֆիկ վատ է։ Հնարավո՞ր է արդյոք վիճակ փոխել։ Վստահ եմ՝ այո։ Պայմանը նույնն է՝ դավաճան իշխանությունների հեռացում։
Երկրորդ հարցը, ի՞նչ է կատարվում ռուս-ադրբեջանական հարաբերություններում։ Կարծում եմ՝ մոտավորապես նույնը, միայն այն բացառությամբ, որ Ադրբեջանի մեջքին Թուրքիա կա կանգնած։ Եվ սա, իհարկե, վճռորոշ նշանակություն ունեցող գործոն է։ Ռուսաստանն այսօր պարտավորված է Թուրքիայի հետ հարաբերություններ պահպանել։ Եվ հետևաբար նրանք ստիպված են նաև հանդուրժել Ալիևի՝ ակնհայտ «գետնից կտրված» վարքագիծը։ Թե որքան կտևի ռուսական հանդուրժողականությունը, դժվար է ասել։ Բայց այն, որ Ռուսաստանում հակաադրբեջանական մեծ էներգիա է կուտակվում, փաստ է։ Դրա մասին արդեն բոլորն են խոսում, նույնսիկ Մաքսիմ Շևչենկոյի պես՝ կնիկ-երեխով Ադրբեջանին վաճառված փորձագետները։
Եվ վերջապես հաջորդ հարցը՝ առաջիկայում ի՞նչ վարքագիծ ակնկալել Ռուսաստանից մեր տարածաշրջանում։ Իմ խորին համոզմամբ՝ զրո դիվանագիտություն։ Հատկապես, եթե Ուկրաինայում ընթացող հատուկ ռազմական գործողությունը Ռուսաստանի համար հաջող ավարտ ունեցավ (իսկ դրա հնարավորությունները չափազանց մեծ են), ուրեմն հաստատ զրո դիվանագիտություն։ Միայն պարտադրանք։ Ալիևի ու Փաշինյանի հետ Կրեմլը այլևս ոչինչ չի պայմանավորվելու։ Պուտինի վարչակազմը պարզապես ժամանակ է ձգելու և առաջին իսկ հնարավորության դեպքում, որը կարծում եմ շատ չի ուշանա, ուժային տարբերակով լուծումներ պարտադրելու Հայաստանին ու Ադրբեջանին։
Լա՞վ է արդյոք սա, թե վատ։ Ո՞վ գիտի։ Փոքր հույսս այն է, որ մինչ փղի՝ հախճապակու կրպակ մտնելն ու այնտեղ ամեն բան փշրելը, Հայաստանում վերջապես հնարավոր կլինի իշխանափոխություն անել ու գոնե թե նոր դեմքերով որոշակի մեղմել ռուսական «արդարադատության» (իսկ իրականում՝ վրիժառության) հետևանքները հայկական երկու պետությունների համար»։
Հարակից հրապարակումներ`
- Հրանտ Մելիք-Շահնազարյան. Ո՛չ, Արտակ, այս իրավիճակի պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է
- Հրանտ Մելիք-Շահնազարյան. Միայն մի դեպքում Ալիևն ու Նիկոլին աջակցող արտաքին այլ ուժերը կանհանգստանան
- Հրանտ Մելիք-Շահնազարյան. Ադրբեջանական այս սուտը պետք է հերքվի
- Հրանտ Մելիք-Շահնազարյան. Որքան կարող եք տարածեք Արցախի ակցիաների մասին լուրերը
- Հրանտ Մելիք-Շահնազարյան. Ճանապարհը նրանք բացելու են միայն երկու պարագայում
- Հրանտ Մելիք-Շահնազարյան. Ալիևն ու Փաշինյանը սինխրոն են գործում
- Հրանտ Մելիք-Շահնազարյան. Եկել է Հայի գործելու ժամը
- Ադրբեջանը փորձելու է հնարավորինս երկար փակ պահել Արցախը Հայաստանին կապող ճանապարհը. Հրանտ Մելիք-Շահնազարյան
- Հրանտ Մելիք-Շահնազարյան. Բաքուն ու Անկարան պլան-մինիմում և պլան-մաքսիմում ունեն
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին