Պետությունը հերթական 3 մլրդ 246 մլն դրամի համաֆինանսավորում տրամադրեց համայնքներին
«Ներկայացվում է սուբվենցիա տրամադրելու հերթկան, ըստ էության, այս տարվա վերջին նախագիծը, որը բավականին մեծ 3 մլրդ 246 մլն դրամ է և 31 համայնքի է վերաբերում»,-կառավարության նիստում հայտարարեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ ներկայացնելով 2022 թ. ՀՀ բյուջեից հերթական վերաբաշխման նախագիծը:
Նրա խոսքով՝ պետությունն այդ գումարով համաֆինանսավորելու է 66 ծրագիր, որոնցից 52-ը 2022թ ծրագրեր են և ընդգրկում են 8 մարզ:
«Ստացվում է, որ միայն այս տարի պետությունն արդեն 19 մլրդ դրամ հատկացրեց համայնքների հետ համատեղ այս սուբվենցիոն ծրագրերով: Իսկ եթե ամփոփենք սուբվենցիաների, այսպես ասած, սկսման պահից ի վեր, համայնք-պետություն համատեղ գումարը հասնում է 108 մլրդ դրամի, որի մեջ պետության մասնաբաժինը 55 մլրդ-ից անցնում է, համայնքներինը՝ 51.5, և ուրախալի է, որ արդեն մոտ 2 մլրդ-ի չափով ունենք նաև այլ՝ մասնավոր ներդրողներ»,-ասաց ՏԿԵ նախարարը:
Նախարարը հայտնեց, որ ծրագրերի քանակը 2050-ից անցնում է և հիշեցրեց, որ համայնքների միացման գործընթացում մի քանի բնակավայրի ծրագրեր մեկ փաթեթի մեջ են ներառել, որոնք տարբեր վայրերում մոտ 4000 շինարարություններ են ընդգրկում:
Նիկոլ Փաշինյանն էլ ավանդույթի համաձայն թվարկեց բոլոր սուբվենցիոն ծրագրերը, որոնք իրականացնում են համյնքները և համաֆինանսավորվում պետության կողմից:
Հարակից հրապարակումներ`
- Խաղաղության շուրջ մեր առաջարկներով պատրաստ ենք ստորագրել պայմանագիր Ադրբեջանի հետ. Նիկոլ Փաշինյան
- Արձանագրված պարտավորությունները չի կատարում նաև ՌԴ խաղաղապահ զորախումբը. Նիկոլ Փաշինյան
- 2 մլրդ 188 մլն դրամ՝ 8 մարզի 23 բնակավայրում սուբվենցիոն ծրագրեր իրականացնելու համար
- Կառավարությունը հերթական՝ 1 մլրդ 272 մլն դրամի սուբվենցիոն համաֆինանսավորումն տրամադրեց համայնքներին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին