Քաղաքական 18:02 22/12/2022 Տարածաշրջան

Տիգրան Քոչարյան. Շատ մեծ ճնշում է բանեցվում արևմուտքի կողմից Հայաստանի վրա, որպեսզի այն դառնա երկրորդ ճակատ Ռուսաստանի դեմ

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհն արդեն 11 օր փակ է ադրբեջանցիների կողմից։ Արցախցիները զրկված են սննդի, դեղորայքի, կենսական անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարումից, ազատ տեղաշարժից։ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում հնչած հայտարարությունները՝ Լաչինի միջանցքն անհապաղ բացելու վերաբերյալ մնացին լոկ հայտարարություններ։

Ստեղծված իրավիճակի, պատճառների,  հնարավոր ելքերի ու տեղեկատվական դաշտում ընթացող պատերազմի մասին Panorama.am-ը զրուցել է տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանի հետ։

Panorama.am -Ի՞նչ է տեղի ունենում Արցախում ու դրա շուրջ այս օրերին։
Տիգրան Քոչարյան-Իրավիճակը սրվեց այն օրվանից հետո, երբ ադրբեջանցի «բնապահպանները» որոշեցին Արցախում գտնվող երկու հանք գնալ, դրան հաջորդեց այդ հանքերի շահագործման լիցենզիան  Ադրբեջանի կողմից Anglo Asian Mining ընկերությանը փոխանցելը, դրանից հետո պրոցեսն արագացավ։ Ադրբեջանցիների առաջին այցի ժամանակ նրանց չհաջողվեց մուտք գործել հանքեր, տեղի բնակիչներն ու հանքերի անվտանգության աշխատակիցները թույլ չտվեցին։ Ադրբեջանը  որոշեց անցնել այլ քայլի՝ փակել այն ճանապարհը, որ կապում է Հայաստանն Արցախին։ Բավականին հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել, շատ լավ իմանալով, որ ռուս խաղաղապահները չեն կարող ուժ կիրառել, կրակ բացել, ընտրվեց այս ուղին։ Որ պահին Ռուսաստանն Արցախի տարածքում ուժ կիրառի երրորդ կողմից վերածվում է հիմնական կողմի՝ նույնացվելով կողմերից մեկի հետ, դա էլ իր հերթին իրավունք կտա Թուրքիային մտնել տարածաշրջան՝ և Արցախ, և Հայաստան,  Ռուսաստանն այլևս չի կարողանա միջնորդի դեր կատարել ու Թուրքիային էլ չթողնել, ենթադրենք,  Արցախում տեղակայել ռազմական միավորումներ։ Սա լավ իմանալով՝ Ադրբեջանը սկսեց օգտվել Թուրքիայի ու նաև աշխարհքաղաքական կենտրոնների աջակցությունից, դրանցից մեկի բարձր ներկայացուցիչը երկու անգամ հանդիպել է Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, խոսքը Ռիչարդ Մուրի մասին է։ Եթե հաշվի առնենք,  այն կազմակերպությունը, որ պետք է շահագործի հանքերը՝ ըստ Ադրբեջանի,  բրիտանական կապիտալ ունի, ապա այստեղ հետաքրքիր պատկեր է ստեղծվում ու հարց առաջանում, այս ամեն ինչի իրական շահառուն ո՞վ է։

Panorama.am-Բայց Ձեր նշած գործոնները չխանգարեցին Մեծ Բրիտանիայի ներկայացուցչին ՄԱԿ-ի ԱԽ-ում քննադատել Ադրբեջանի գործողությունները։
Տիգրան Քոչարյան-Մեծ Բրիտանիան յուրահատուկ երկիր  է։ Բայց շատ կարևոր է իմանալ, թե ով է Ռիչարդ Մուրը, բազմիցս գրվել է, որ նա Մեծ Թուրանի ծրագրի ճարտարապետներից է, Էրդողանի մոտ ընկերը, մի քանի տարի աշխատել է Թուրքիայում Մեծ Բրիտանիայի դեսպան։ Այստեղ մի շատ պարզ բան էլ ասեմ, եթե Մեծ Բրիտանիան միջանցքը բացելու իրական ցանկություն ունենար, ապա այդ դեպքում և Արմեն Գրիգորյանի, և Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո արտաքին հետախուզության պետը կարող էր այնպես անել, որ «բնապահպանները» բացեն ճանապարհը։
Այստեղ հիմա կարող ենք տեսնել այլ գործընթաց, պայքար է Ռուսաստանի ու արևմուտքի միջև խաղաղության պայմանագրի շուրջ։ Արևմուտքը պարտադրում է Հայաստանին դա անել մինչև այս տարվա վերջ, Ռուսաստանը, ըստ էության, չի ցանկանում, որ այն կնքնվի մինչև տարվա վերջ կամ էլ պահանջում է, որ այն կնքվի ռուսական տարբերակով։

Panorama.am-Դեպքերն այնքան արագ են զարգանում, քիչ առաջ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարեց, որ Հայաստանը հրաժարվել է մասնակցել Մոսկվայում նախատեսված ԱԳ նախարարների եռակողմ հանդիպմանը։
Տիգրան Քոչարյան-Հայաստանն օգտագործում է ճանապարհը փակելը որպես առիթ, որպեսզի չմասնակցի այդ հանդիպմանը։ Անցած օրերին իշխանությունը տարբեր արբանյականերով մեղադրում է Ռուսաստանին, որ նա է փակել ճանապարհը, Փաշինյանն էլ այսօր մուննաթ եկավ Ռուսաստանի վրա, որ գործ չեն անում, նրան հակադարձեցին և Պեկսովը, և Զախարովան։ Այնպիսի տպավորություն է, որ կողմերը դուրս են եկել ֆինիշ։ Ցավոք սրտի, շատ մեծ ճնշում է բանեցվում արևմուտքի կողմից Հայաստանի վրա, որպեսզի Հայաստանը դառնա երկրորդ ճակատ Ռուսաստանի դեմ։
Կրկնում եմ, խաղաղության պայմանագրի թեման, որ կարծես դուրս էր եկել օրակարգից, Մուրի՝ Հայաստան այցից հետո կրկին վերադարձավ օրակարգ։ Այսօր դրա մասին խոսեց և Փաշինյանը, նաև խոսել է արևմուտքի հետ, մեղմ ասած, կոնտակտավոր Արմեն Գրիգորյանը։
Ի՞նչ է անում Հայաստանը։ Այն վերցրել է թղթե շերեփի քաղաքականության կուրս, գործնական քայլեր չեն իրականացվում, անհասկանալի բողոքներ են ու բողոքների իմիտացիա։ Հայաստանի, նաև Արցախի պաշտոնյաներն անընդհատ սլաքներն ուղղում են դեպի ռուս խաղաղապահները։ Արցախի ազգաբնակչության, որն ունի Հայաստանի Հանրապետության անձնագրեր, անվտանգությունն առաջին հերթին պետք է ապահովի Հայաստանի Հանրապետությունը և նոր այլ պետություններ։ Այն քաղաքականությունը, որ մենք պարտավորոթյուն չունենք պաշտպանել Արցախի բնակչությանը, թող Ռուսաստանը պաշտպանի, ամենասխալն է, հակասում է ՀՀ Անկախության հռչակագրին։

Panorama.am-Սա այն էր, ինչ, ձեր կարծիքով, տեղի է ունենում գետնի վրա կամ կուլիսներում։ Ի՞նչ իրավիճակ է տեղեկատվական հարթակում, կարո՞ղանում է Հայաստանը հասցեական ու ճիշտ  ուղերձներ հասցնել դրսին, հակազդել ադրբեջանական թեզերին։
Տիգրան Քոչարյան-Տեղեկատվական հարթակում գործընթացների իմիտացիա է տեղի ունենում, քանի որ որևէ լուրջ արդյունք չի գրանցվել հատկապես արևմուտքի ուղղութամբ. ՄԱԿ-ը, Անվտանգության խորհուրդը որևէ բանաձև չեն ընդունել, ՄԻԵԴ-ն ուղղակի հայտարարել է հիվանդներին ճանապարհ տրամադրելու անհրաժեշտության մասին, սպասումներն այլ էին, ճիշտն ասած։ Որևէ երկիր Ադրբեջանի նկատմամբ սանկցիա չի կիրառել։ Միաժամանակ Եվրոպական կառույցների ղեկավարները համատեղ ծրագիր են ստորագրում Ադրբեջանի հետ ու նրան համարում վստահելի գործընկեր։ Արևմուտքի կարծիքն Արցախի շուրջ այն է, որ Արցախը պետք է հանձնել Ադրբեջանին և պայքարել ինչ-որ մշակութային ինքնավարության համար։ Եթե արևմուտքը շահագրգռված լիներ միջանցքի բացմամբ, ապա անմիջապես պատժամիջոցներ կկիրառեր  Ադրբեջանի նկատմամբ, սակայն նման բան մենք չենք տեսնում։ Հետևաբար կարող ենք ասել, որ արևմուտքի նպատակը ռուս խաղաղապահների նկատմամբ անվստահություն առաջացնելն է, որպեսզի հետո իրենց ազդեցության գործակալների միջոցով պահանջեն՝ Արցախից նրանք դուրս բերվեն։ Ողջ աշխատանքն այդ ուղղությամբ է։

Panorama.am-Իսկ այս սցենարում ի՞նչ շահ է հետապնդում Հայաստանը։
Տիգրան Քոչարյան-Այստեղ  պետք է առանձնացնել Հայաստանի շահը և Հայաստանի իշխանության շահը։ Դրանք իրարից տարբեր բաներ են։ Հայաստանի շահը Հայաստանի ու Արցախի անկախ  գոյատևումն է, Արցախը չպետք է լինի Ադրբեջանի կազմում,  իսկ Հայաստանի իշխանություններն արդեն բացահայտ կերպով անցել են Բոլթոնի ծրագրի իրականացմանը։ Դրա կետերից  են այս տարածաշրջանում ռուսական ազդեցության զրոյացումը, նաև հայտարարվեց այդ մասին, որ Հայաստանի ժողովուրդը պետք է ազատվի պատմական ստերիոտիպերից, Իրանի դեմ ճանապարհը մի օր փակվի։ Սա է պլանը, որի իրագործմամաբ է այժմ զբաղված Հայաստանի իշխանությունը։ Արցախից ձեռքերը լվանալ, պատգամավորների շուրթերով ասել, որ Արցախի անվտանգությունը չի կարող Հայաստանն ապահովել, ցույց է տալիս, որ Հայաստանի իշխանություններն առնվազն շահագրգռված են ընդունել խաղաղության պայմանագրի արևմտյան տարբերակը, որով Արցախն անցնում է Ադրբեջանին ինչ-որ սին երաշխքիներով ու մշակութային ինքանվարությամբ։ Եթե Արցախն անցնում է Ադրբեջանին, ապա ռուս խաղաղապահների ներկայությունն այնտեղ անիմաստ  է դառնում, Ալիևը կարող է նրանց ասել՝ դուրս եկեք, նրանք այլևս իմ քաղաքացիներն են։ Սա ձեռնտու է աշխարհքաղաքական այն կենտրոններին, որոնց նպատակը ոչ թե Հայաստանի բարգավաճումն է, հզորացումը, այլ ռուսական ազդեցության չեզոքացումը, որպեսզի արդեն զբաղվեն Պարսկաստանով։

Panorama.am-Իրավիճակից դուրս գալու համար ի՞նչ պետք է արվի։
Տիգրան Քոչարյան-Հայաստանը պետք է գործի դնի բոլոր հնարավոր գործիքները՝ ռազմաքաղաքական, դիվանագիտական, շատ ակտիվ սկսի աշխատել  Սփյուռքի հետ, ստեղծի այնպիսի իրավիճակ, որ Ադրբեջանը սկսի Արցախի ապաշրջափակումը։ Հայաստանն այս  իրավիճակում պետք է շատ ավելի հստակ ցույց տա իր կողմնորոշումն Արցախի վերաբերյալ, այս անհասկանալի խաղն իր ռազմավարական դաշնակցի հետ  պետք է ավարտի, քանի որ դա Հայաստանի նկատմամբ  վստահություն չի ներշնչում որևէ կենտրոնի մոտ։ Պետք է հասարակությանը, Հայաստանի բնակիչներին հատ-հատ բացատրվի, թե ինչքան կարևոր է Արցախը մեզ համար, ինչքան կարևոր է, որ այնտեղ ապրեն հայեր, որ Արցախը լինի անկախ, ոչ թե Ադրբեջանի կազմում։ Ընդդիմությունն էլ պետք է պարտադրի իշխանությանն այդ քայլերը ձեռնարկել,  իսկ եթե իշխանությունը չի ցանկանում կամ չի կարողանում դա անել, ուրեմն  շատ արագ պետք է փոխվի իշխանությունը, բանակցողը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

19:24
«Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ Ծաղիկ Վարդանյանը գրում է․ «ԱՐՏԱՇԱՏԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ՈՐՊԵՍ ԿԱՐՄԻՐ ԳԻԾ...
Աղբյուր` Panorama.am
19:09
Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման
Լրտեսության համար մեղադրվող Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյա, Ստեփանակերտում մոտ կես տարի մնալուց հետո Հայաստան տեղափոխված Սարգիս Գալստյանը...
Աղբյուր` Panorama.am
18:55
Փոքր պետություններն իրավունք չունեն սխալներ գործել․ Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրել է. «2018թ. ապրիլի 17-ին, երբ հասարակության մի հատվածը, Նիկոլի հետ փողոցներն ընկած, փոփոխությունների...
Աղբյուր` Panorama.am
18:41
Էրդողան․ Մեր արտաքին առևտրի դեֆիցիտի ամենամեծ պատճառը էներգիայի դիմաց վճարելն է
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում մասնակցել է «‎Anadօlu» պետական լրատվական գործակալության էներգետիկ ֆորումին,...
Աղբյուր` Panorama.am
18:28
Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետ
Oragir.News-ի տեղեկություններով, առաջիկայում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետի...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը լեգիտիմացնում է Ցեղասպանությունը․ Լիլիթ Գալստյան
 «Հայաստան» խմբակցության պատգամավորնոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը...
Աղբյուր` Panorama.am
18:04
Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը
Այսօր դժբախտ պատահարի հետևանքով կյանքից անժամանակ հեռացել է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի մարզիկ Մկրտիչ Ղազարյանը: Լուրը հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ախալքալաքում տարածված է կոկսակի վիրուսը
Ախալքալաքի մունիցիպալիտետում վերջերս տարածում է ստացել կոկսակի վիրուսը։ Jnews-ի հաղորդմամբ, հիվանդությունն Ախալքալաքում առաջին անգամն է...
Աղբյուր` Panorama.am
17:53
Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում
Այս տարվա  հունիսի 1-ին` ժամը 10։30-ին, անհայտ անձը Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակարաններից մեկի պատուհանից ապօրինի մուտք էր գործել...
Աղբյուր` Panorama.am
17:44
Հայտնի են 2025 թվականի տարվա թռչնի քվեարկության արդյունքները
Հայտնի են «Տարվա թռչուն 2025» քվեարկության արդյունքները։ Ձայները բաժանվել են հետևյալ կերպ. 1․ Հայկական որոր (Larus armenicus)՝...
Աղբյուր` Panorama.am
17:30
Թալանում ու թալանում են, խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
Այս տարվա ընթացքում առաջին անհրաժեշտության տարբեր ապրանքներ, ծառայություններ թանկացել են, թեև ոչ աշխատավարձը, ոչ թոշակը գրեթե չի բարձրացել։...
Աղբյուր` Panorama.am
17:30
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ
Նոյեմբերի 22-ին, ժամը 15:28-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Օհանավան...
Աղբյուր` Panorama.am
16:59
2024 թ.-ին մեկնարկած թանկացումներն ավելի մեծ թափով կշարունակվեն 2025 թ.-ին
Չկարողանալավ տնտեսության մեջ իրական աճ ապահովել՝ Հայաստանի կառավարությունը որդեգրել է ծառայությունների, գների թանկացման և հարկերի բարձրացման...
Աղբյուր` Panorama.am
16:37
Սիսիան-Կապան ավտոճանապարհին ավտոցիստեռնը բախվել է բետոնե արգելապատնեշին, վնասել ջրագիծը և հայտնվել Որոտան գետում
Նոյեմբերի 22-ին, ժամը 11:10-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շամբի ՀԷԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
16:37
Նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում բետոնախառնիչը կողաշրջվել է. Կա վիրավոր
Այսօր՝ նոյեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 12:40-ի սահմաններում Արշակունյաց 23/7...
Աղբյուր` Panorama.am
16:30
Հոկտեմբեր ամսվա տաք մեկնարկը և ցրտաշունչ ավարտը
Օդի միջին ամսական ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 7․1°C
Աղբյուր` Panorama.am
16:25
Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում կխաղա Վրաստանի հետ
Նոյեմբերի 22-ին ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում՝ շվեյցարական Նիոն քաղաքում, կայացել է ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի B/C լիգաների փլեյ-օֆֆի վիճակահանությունը։...
Աղբյուր` Panorama.am
16:11
Մարությանը համաձայնեց բանավիճել Տիգրան Ավինյանի հետ
«Սիրելի հայրենակիցներ, Ընդունում ենք Factor TV-ի առաջարկը՝ բանավեճ անցկացնել Տիգրան Ավինյանի հետ՝ իշխանության բերած տրանսպորտի թանկացման...
Աղբյուր` Panorama.am
15:41
Ալեն Սիմոնյանը Վիետնամից լուսանկար է հրապարակել ընդդիմադիր պատգամավորի հետ
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Վիետնամում է։ Ալեն Սիմոնյանն ինսթագրամի սթորի բաժնում ակտիվորեն լուսակարներ է...
Աղբյուր` Panorama.am
15:35
Հայաստանում ալկոհոլից կախվածությամբ հաշվառված է 6312 անձ. ԱՆ
Ալկոհոլը հոգեակտիվ, տոքսիկ նյութ է և կարող է կախվածություն առաջացնել։  Այն խաթարում է կենտրոնական նյարդային համակարգի աշխատանքը՝ մեծացնելով...
Աղբյուր` Panorama.am
15:24
«Արտաշատ» ԲԿ-ում կրքերը չեն հանդարտվում. կլինի վարչական հատվածի փոփոխություն
«Արտաշատ» ԲԿ-ում կրքերը չեն հանդարտվում։ Այսօր կենտրոն է շտապել առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Անահիտ ավանեսյանը։...
Աղբյուր` Panorama.am
15:17
Սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ հանրային սննդի կետում
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Լուսիկ Կարապետյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի...
Աղբյուր` Panorama.am
14:37
Վանաձոր-Դիլիջան ճանապարհին բեռնատար է այրվել
Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 22-ին, ժամը 11:28-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան...
Աղբյուր` Panorama.am
14:27
Արմենուհի Հարությունյանն ազատվել է փոխնախարարի պաշտոնից
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, արդարադատության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արմենուհի Հարությունյանն ազատել է զբաղեցրած պաշտոնից:...
Աղբյուր` Panorama.am
14:10
Հայրենի՞ք, հա՞յ, մարդկային կյա՞նք... դուք տենց բաներ չեք լսել. Մամիջանյանը՝ ՔՊ-ին
«Սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք»
Աղբյուր` Panorama.am
13:59
ԱԺ նախագահի հայտարարությունը՝ Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին
ՀՀ ԱԺ նախագահը հայտարարություն է տարածել ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին։  ««Ազգային ժողովի...
Աղբյուր` Panorama.am
13:49
Ադրբեջանին և Թուրքիային անհրաժեշտ է, որ Փաշինյանի միջոցով Հայաստանը դառնա պանթյուքիզմի ֆուռերի համար «պռոխոդնոյ դվոր». Շարմազանով
«Նիկոլ Փաշինյանը Հայստանը տանում է դեպի վերջնական գահավիժման, Երրորդ հանրապետության դե ֆակտո և դե յուրե կործանում,  դեպի Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
17:35 22/11/2024

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}