Էկոակտիվիստները կտրել են Բեռլինի գլխավոր տոնածառի գագաթը
Գերմանիայի «Letzte Generation» շարժման ակտիվիստները սղոցել են Բեռլինի գլխավոր տոնածառի գագաթը Բրանդենբուրգյան դարպասների մոտ, հայտնել են խմբի ներկայացուցիչները, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն։
Նշվում է, որ երկու ակտիվիստ վերմաբարձ հարթակի օգնությամբ հասել են տոնական զարդարված 15 մետրանոց եղևնու գագաթը և ձեռքի սղոցով կտրել այն։
Նրանց խոսքով՝ հարթակին փակցված է եղել պաստառ, որի վրա գրված է եղել «Սա միայն Սուրբծննդյան տոնածառի գագաթն է»։
«Առայժմ մենք տեսնում ենք միայն Գերմանիայում աղետի հիմքում ընկած գագաթը»,- ասել են նրանք։
Ինչպես հավելել են շարժման ներկայացուցիչները, ակտիվիստների «խաղաղ դիմակայությունը» «չի դադարի ո՛չ Սուրբ Ծննդին, ո՛չ նոր տարում»։
«Մինչ ամբողջ Գերմանիան այս շաբաթ ծախսում է ամենամեծ խանութներում նվերների համար, մյուսները մտածում են, թե որտեղից խմելու ջուր վերցնեն այն բանից հետո, երբ երաշտներն ու ջրհեղեղները ոչնչացրել են նրանց բերքը: Գերմանիայում կլիմայական փլուզումը մոտ է, և կառավարությունը ջանք չի գործադրում մեզ պաշտպանելու համար»,- նշել են նրանք։
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան