Դոնեցկում վիրավորվել է ՌԴ նախկին փոխվարչապետը
ՌԴ նախկին փոխվարչապետ, «Ռոսկոսմոս»-ի նախկին ղեկավար Դմիտրի Ռոգոզինը, որն այժմ ղեկավարում է «Ցարսկիե վոլկի» («Թագավորական գայլեր») ռազմական խորհրդատուների խումբը, վիրավորվել է ուկրաինական զորքերի կողմից Դոնեցկի հրետակոծության ժամանակ։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։
«Դոնեցկի ծայրամասում հրթիռակոծվել է հյուրանոց, որտեղ վերջին ամիսներին ապրում էր ռազմական խորհրդականների խումբը՝ Դմիտրի Ռոգոզինի գլխավորությամբ։ Նա վիրավորվել է մեջքից։ Ռոգոզինը հոսպիտալացվել է, կյանքին վտանգ չի սպառնում»,- ասել է աղբյուրը։
Վիրավորվել են նաև նրան ուղեկցող անձինք։
Ըստ աղբյուրի՝ դեկտեմբերի 21-ի երեկոյան Ուկրաինայի անվտանգության ուժերը հարձակվել են Դոնեցկի Լենինսկի շրջանի վրա։ Հրթիռակոծության հետևանքով երկու մարդ զոհվել է, կան վիրավորներ։