ԱՆԻՖ-ը այսուհետ չի կառավարելու ԶՊՄԿ-ի՝ ՀՀ կառավարության բաժնեմասը
Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը (ԱՆԻՖ) տեղեկացնում է, որ այսուհետ չի կառավարելու «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի (ԶՊՄԿ) ՀՀ կառավարության բաժնեմասը, որն ԱՆԻՖ-ի կառավարմանն էր հանձնվել 2022 թ. ՀՀ կառավարության որոշմամբ։
«ՀՀ կառավարության նոր որոշմամբ ԶՊՄԿ-ի ՀՀ կառավարությանը պատկանող բաժնեմասը կառավարման կհանձնվի ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեին»,-հայտնում են ֆոնդից։
Հիշեցնենք, որ հրապարակցած պաշտոնական վիճակագրության համաձայն, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ում Հայաստանի կառավարությունն ունի 21.875 տոկոս բաժնեմաս։ Դրա կառավարումը հանձնվել էր ԱՆԻՖ-ին։
Շատերը՝ իրավապաշտպաններ, քաղհասարակության ներկայացուցիչներ, քաղաքական գործիչներ կոմբինատի՝ կառավարությանը բաժնեմասերի նվիրատվությունը որակել են կասկածելի, նշել, որ առկա է կոռուպցիոն ռիսկ։
Մինչ այս պահը կառավարությունը հրաժարվում է հրապարակել նվիրատվության պայմանագիրը։
Հարակից հրապարակումներ`
- «Փաստինֆո». Ավինյանի միաժամանակյա նշանակումը քաղաքապետի տեղակալի պաշտոնում խնդրահարույց է
- Վարչապետի աշխատակազմը ԶԼՄ-ին ու ՀԿ-ին պետք է տրամադրի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի նվիրատվության պայմանագիրը
- ԶՊՄԿ-ի բաժնետոմսերը կառավարությանը նվիրելու գործարքում կոռուպցիոն ռիսկ կա․ Դանիել Իոաննիսյան
- ԶՊՄԿ-ն գաղտնի որոշմամբ ևս 6.8 տոկոս բաժնետոմսեր է նվիրել կառավարությանը
- «Զանգեզուր Մայնինգ»-ն ընդդեմ ԶՊՄԿ-ի գործով դատավորի նկատմամբ ճնշումներ են կիրառվում. «Փաստինֆո»
- Ի՞նչն է կասկածելի, ներդրողը որոշել է ՀՀ-ին նվիրատվություն անել, կառավարությունն էլ շնորհակալությամբ ընդունել է. Փաշինյանը՝ ԶՊՄ կոմբինատի 25 %-ի մասին
- ԶՊՄԿ բաժնեմասերի գործարքը քննող հանձնաժողով իշխանությունը չի ստեղծի, քանի որ «իրենք իրենց ոտքին չեն կրակի». Խամոյան