Կարող եմ հակառակը ասել. Զախարովան՝ Փաշինյանին
«Ես կարող եմ հակառակը ասել. իր առաքելությունը ռուս խաղաղապահ զորախումբն իրականացնում է»,-ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ արձագանքելով այսօր կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի հնչեղրած հայտարարություններին։
«Քայլեր են ձեռնարկվում, աշխատանք է տարվում իրավիճակի կայունացման համար։ Անտեղյակներին կամ քաղաքական հայտարարություններով առաջնորդվողներին հիշեցնեմ, որ մինչ այս՝ մեկ անգամ չէ, որ եղել են սրացումներ, եղել են խնդիրներ, և կողմերը մեղադրել են միմյանց։ Եվ հենց ռուս խաղաղապահներն են ամեն ինչ արել իրավիճակի կայունացման համար, և դա նրանց հաջողվել է։ Ուստի նման վերաբերմունքը մեր խաղաղապահների նկատմամբ անընդունելի է»,- ասել է Զախարովան։
Հիշեցնենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանը մասնավորապես հայտարարել է.
«Դե ֆակտո ստացվում է, որ եռակողմ հայտարարությամբ արձանագրված պարտավորությունները, այն է՝ վերահսկողության տակ պահել Լաչինի միջանցքը, չի կատարում նաև ՌԴ խաղաղապահ զորախումբը: Իհարկե, նման բան տեղի է ունենում Ադրբեջանի ապօրինի գործողությունների հետևանքով, բայց սրանից իրավիճակը չի փոխվում, որովհետև ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայության առանցքային իմաստը հենց դա է՝ թույլ չտալ, որ նման ապօրինություն տեղի ունենա և, մասնավորապես, վերահսկողության տակ պահել Լաչինի միջանցքը»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան