ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հրաժարվել է մասնակցել Մոսկվայում նախատեսված Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպմանը
Երևանը հրաժարվել է մասնակցել դեկտեմբերի 23-ին նախատեսված Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպմանը։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի ԱԳ նախարարությունը։
Գերատեսչությունից հայտնում են, որ դեկտեմբերի 22-ին տեղի է ունեցել ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հեռախոսազրույց, որի ընթացքում «քննարկվել են ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում գտնվող Լաչինի միջանցքում իրավիճակը, որը սրվել է միջանցքը փակելու տարածաշրջանում հանքավայրերի շահագործման վերաբերյալ կողմերի միջև տարաձայնությունների հետ կապված։
Սերգեյ Լավրովն ընդգծել է Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև անխոչընդոտ հաղորդակցության ապահովման վերաբերյալ եռակողմ պայմանավորվածությունների խստիվ պահպանման անհրաժեշտությունը։ Ափսոսանք է հայտնվել Երևանի՝ այս տարվա դեկտեմբերի 23-ին Մոսկվայում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը մասնակցելուց հրաժարվելու վերաբերյալ, որտեղ քննարկելու էր խաղաղության պայմանագրի նախապատրաստումը»։
Հարակից հրապարակումներ`
- Կարող եմ հակառակը ասել. Զախարովան՝ Փաշինյանին
- Խաղաղության շուրջ մեր առաջարկներով պատրաստ ենք ստորագրել պայմանագիր Ադրբեջանի հետ. Նիկոլ Փաշինյան
- Արձանագրված պարտավորությունները չի կատարում նաև ՌԴ խաղաղապահ զորախումբը. Նիկոլ Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին