Գործադիրը 974 մլն դրամ հատկացրեց կրթական և մշակութային հաստատությունների վերանորոգման համար
«Ներկայացվող որոշմամբ առաջարկում ենք ԿԳՄՍ նախարարության 2022 թվականի բյուջեով կատարել վերաբաշխում և լրացուցիչ շուրջ 974 մլն 720 հազար դրամ հատկացնել , որպեսզի կատարվեն կապիտալ ծախսեր մի շարք կրթական և մշակութային հաստատություններում»,-գործադիրի այսօրա նիստում հայտնեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
Նրա տեղեկացմամբ՝ նախատեսվող ծախսերը դասակարգվում են 3 խմբի` կրթական և մշակութային հաստատություններում նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերում, շինարարական աշխատանքներ և գույքային հագեցվածության բարելավում:
Ըստ նախարարի՝ շինարարական աշխատանքներ իրականացնելու համար նախագծանախահաշվային փաստաթղթեր կմշակվեն երկու դպրոցի, մեկ մշակութային հաստատության և մեկ գիտական կենտրոնի համար,իսկ ծախսային երկրորդ ուղղությունը շինարարական աշխատանքներն են, որոնք վերաբերում են մշակութային 4 հաստատության:
«Ծախսային երրորդ ուղղությունը վերաբերում է 6 կրթական և 4 մշակութային հաստատությունների գույքային հագեցվածությանը:Դրանք հիմնականում այն կրթական հաստատություններն են, որտեղ վերակառուցման և նորոգման անհրաժեշտ աշխատանքներն արդեն արված են, և նոր գույքի ապահովմամբ կամբողջացվեն իրականացված աշխատանքները: Մշակութային հաստատությունների համար նախատեսված գույքի ձեռքբերումը ևս կարևոր նշանակություն ունի, քանի որ դրանով կբարելավվեն աշխատանքի պայմաններն ու միջավայրը»,-հայտնեց Ժաննա Անդրեասյանը:
Հարակից հրապարակումներ`
- Մեր աշխատող հայրենակիցները հաջողությամբ դիմակայել են գնաճին. Փաշինյան
- ՀՀ-ում հաշվառվել է շուրջ 24 հազար ինքնակամ կառույց.Սուրեն Թովմասյան
- Պետությունը հերթական 3 մլրդ 246 մլն դրամի համաֆինանսավորում տրամադրեց համայնքներին
- Խաղաղության շուրջ մեր առաջարկներով պատրաստ ենք ստորագրել պայմանագիր Ադրբեջանի հետ. Նիկոլ Փաշինյան
- Արձանագրված պարտավորությունները չի կատարում նաև ՌԴ խաղաղապահ զորախումբը. Նիկոլ Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան