Պեսկով. ԼՂ-ում ռուս խաղաղապահները գործում են պայմանավորվածություններին համապատասխան
Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում անում են հնարավոր ամեն ինչ կարգուկանոն և հանգստություն ապահովելու համար՝ գործելով պայմանավորվածությունների ոգուն և տառին համապատասխան։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Այսօր Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ ասել է. «Եռակողմ հայտարարությամբ արձանագրված պարտավորությունները, այն է՝ վերահսկողության տակ պահել Լաչինի միջանցքը, չի կատարում նաև ՌԴ խաղաղապահ զորախումբը»։
«Ռուս խաղաղապահներն անում են հնարավոր ամեն ինչ՝ ապահովելու կարգ ու հանգստություն այն տարածքներում, որտեղ նրանք աշխատում են: Եվ գործում են բացառապես համապատասխան փաստաթղթերի ոգուն և տառին համապատասխան, որոնք ստորագրվել են երկրների միջև: Մենք, իհարկե, մեր հայ գործընկերների և դաշնակիցները կշարունակենք քննարկել այս թեման»,- լրագրողներին ասել է Պեսկովը։
Հարակից հրապարակումներ`
- Խաղաղության շուրջ մեր առաջարկներով պատրաստ ենք ստորագրել պայմանագիր Ադրբեջանի հետ. Նիկոլ Փաշինյան
- Արձանագրված պարտավորությունները չի կատարում նաև ՌԴ խաղաղապահ զորախումբը. Նիկոլ Փաշինյան
- Ադրբեջանցիներն այսօր ՌԴ-ին հիշեցրեցին, որ միջանցքը ոչ թե մասամբ, այլ ամբողջությամբ է փակ. Աբրահամյան
- Նախընտրելի հայտարարություն չէր. Բեգլարյանը՝ ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցչի ելույթի մասին
- ՄԱԿ-ում ՌԴ-ի ելույթը գնահատում եմ բացասական. Ալեն Սիմոնյան
- ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչ. Համաձայնեցվում է ԼՂ հանքավայրեր ադրբեջանցի բնապահպանների այցելության կարգը
- Երբեք չենք լինելու ՌԴ-ի վրա ճնշում գործադրելու կամ նրա հեղինակությանը վնաս հասցնելու գործիք․ Արայիկ Հարությունյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան