Մինչ ամբողջ աշխարհը պատրաստվում է տոներին, Արցախում 120 հազար հայ շրջափակման մեջ է. Լևոն Արոնյան
Աշխարհահռչակ հայ գրոսմայստեր, օլիմպիադայի եռակի չեմպիոն, աշխարհի գավաթակիր Լևոն Արոնյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում ուշադրություն է հրավիրել ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքի միջանցքի փակմանը։
«Այս պահին, մինչ ամբողջ աշխարհը պատրաստվում է ձմեռային տոներին, Լեռնային Ղարաբաղում բնակվող 120 հազար հայ արդեն 10 օր շրջափակման մեջ է։ Նրանք կանգնած են էկզիստենցիալ սպառնալիքի առաջ Ադրբեջանի կողմից, որը տարբեր անօրինական մեթոդներով փակում է Ստեփանակերտը Հայաստանին կապող միակ ճանապարհը։
Հայաստանն անդառնալի կորուստներ է կրել 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում։ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև խաղաղության համաձայնագրում նշված է, որ ճանապարհը բաց է մնալու և ծառայելու է տարածաշրջանի բոլոր երկրներին։
Հենց հիմա Ադրբեջանի «բնապահպան ակտիվիստները» ծաղրի են ենթարկում ռուս խաղաղապահներին՝ տարբեր կեղծ հիմնավորումներով փակելով ճանապարհը։
Մինչ մենք տեսնում ենք, թե ինչպես են տարբեր կազմակերպություններ դատապարտում ադրբեջանցի պաշտոնյաների այս սադրիչ գործողությունները, ժամանակը գնում է, երեխաները չեն կարողանում տուն վերադառնալ, հիվանդանոցները զրկված են անհրաժեշտ մատակարարումներից, սննդամթերի դեֆիցիտն էլ անխուսափելի։
Կոչ եմ անում բոլորին, որոնք ի զորու են օգնելու իմ Հայրենիքին՝ տարածելով ուղերձը և ուղիներ գտնելով օգնելու մարդկանց, որոնք մեծ կարիքի մեջ են», - գրել է գրոսմայստերը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան