«Հրապարակ». Ինչու իշխանականները որևէ գործուղման չեն մեկնում
«Հրապարակ» թերթը գրում է.
«24/7 ռեժիմով գործուղումների մեկնող իշխանականները վերջին երկու շաբաթներին, երբ ադրբեջանցիները փակել են Արցախ տանող ճանապարհը, որևէ գործուղման չեն մեկնում։ Մինչդեռ խորհրդարանական դիվանագիտությունը ենթադրում էր, որ օրենսդիրները գերակտիվ պետք է լինեն՝ թե՛ միջազգային գործընկերներին նամակներ գրելու, թե՛ տարբեր հարթակներում հարցը բարձրաձայնելու գործում, և գործուղումները հենց այս փուլում են առավել կարևոր։
Նախավերջին գործուղման հրամանը, ըստ ԱԺ պաշտոնական կայքի, եղել է դեկտեմբերի 10-ին՝ Փարիզ․ ԵԽԽՎ Իրավական և մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի նիստին մասնակցելու է գործուղվել Վլադիմիր Վարդանյանը, իսկ վերջինը՝ դեկտեմբերի 13-16-ին՝ Մոսկվա։ ՌԴ Պետդումայի կազմակերպած՝ «ԱՊՀ երկրների միջխորհրդարանական համագործակցության մեջ քաղաքական կուսակցությունների դաշինքների և բլոկների փոխգործակցության դերը» խորագրով 3-րդ միջազգային համաժողովին մասնակցելու են մեկնել Լիլիթ Մինասյանը, Միքայել Թումասյանը, Հայկ Մամիջանյանը, Արմեն Գևորգյանը։ Մինչդեռ, մինչ ադրբեջանցիների «բնապահպանական ակցիան», կայքում գործուղումների մասին գրեթե ամեն օր կարգադրություն կար, և օր չկար, որ հատկապես ՔՊ-ականները գործուղման չլինեին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա