«Հրապարակ». ՔՊ-ում ծանր են տանում վերջին նշանակումները
«Հրապարակ» թերթը գրում է.
«ՔՊ-ում ծանր են տանում վերջին՝ ապակուսակցական նշանակումները։ Նախ պաշտոնից ազատվեց ՔՊ-ական փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, ապա՝ նշանակվեց նախկինների կադր, անկուսակցական Տիգրան Խաչատրյանը։
Մինչդեռ այդ պաշտոնի վրա աչք ունեին կուսակցության վետերանները՝ Արայիկ Հարությունյանը և Ռոմանոս Պետրոսյանը։ Ֆինանսների նախարարի պաշտոնին էլ նշանակվեց անկուսակցական Վահե Հովհաննիսյանը։ ԿԳՄՍ նախարար նշանակվեց ՔՊ-ի հետ կապ չունեցող Ժաննա Անդրեասյանը։
Մինչդեռ անցյալում անգամ սահմանադրորեն անկախ մարմիններն ու դատարաններն էին համալրում ՔՊ-ականներով․ ԿԸՀ ղեկավար Վահագն Հովակիմյանին, ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանին կարգելով։ ՔՊ-ում կարծում են, որ Փաշինյանը հիասթափվել է կուսակիցներից»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա