
Պելեի ինքնազգացողությունը վատթարացել է
Բրազիլացի ֆուտբոլիստ Պելեի առողջական վիճակը գնալով վատանում է։ Euronews-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են Սան Պաուլոյի կլինիկայի բժիշկները, որտեղ նա այժմ գտնվում է։
Քաղցկեղը զարգանում է և քիմիաթերապիան դադարել է արդյունք տալ: Բժիշկները կարող են միայն պալիատիվ օգնություն ցուցաբերել: Արդեն հայտնի է, որ Պելեն Սուրբ Ծնունդը կանցկացնի հիվանդանոցում։
Միաժամանակ, ըստ բժիշկների, մարզիկը շարունակում է մնալ սովորական բաժանմունքում, նրան ինտենսիվ թերապիայի տեղափոխման կարիք չկա։ 20-րդ դարի լավագույն ֆուտբոլիստի մոտ անցյալ տարի ախտորոշվել է քաղցկեղ և վիրահատվել, սակայն ուռուցքին հնարավոր չի եղել հաղթել։