Ձգտում են Սաակաշվիլիին հյուծված ներկայացնել բանտից հանելու նպատակով․ Պապուաշվիլի
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ասել է, որ Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ընկերները ցանկանում են նրան հյուծված ներկայացնել բանտից հանելու նպատակով։ Խորհրդարանի բակում Շալվա Պապուաշվիլին լրագրողներին ասել է, որ կառավարությունն ու բժիշկները ցանկանում են, որ Սաակաշվիլին առողջ լինի։
«Երբ չես ենթարկվում բժիշկներին և չես ընդունում նրանց նշանակած դեղամիջոցները, կարող ես առողջական խնդիրներ ունենալ… Միխեիլ Սաակաշվիլին և նրա ընկերները, որոնք, փաստորեն, նրա ամենամեծ թշնամիներն են, չեն ուզում, որ նա կրի պատիժը: Ինքը պարզապես չի ուզում բանտում մնալ։
Մեկ տարուց ավելի է, ինչ հետեւում ենք նրան՝ փորձելով պատժից խուսափելու պատճառ գտնել… Պետության և բժիշկների շահերից է բխում, որ նա առողջ լինի։ Նրա ընկերներին ձեռնտու է նրան հնարավորինս թուլացնել, որպեսզի ինչ-որ կերպ գուցեև ստացվի բանտից հանել նրան»,- «Ալիք մեդիա»-ի փոխանցմամբ՝ ասել է Պապուաշվիլին։
Հարակից հրապարակումներ`
- Միխեիլ Սաակաշվիլու օրգանիզմում թունավորման աստիճանի վտանգավոր նյութեր չեն հայտնաբերվել. Վրաստանի ԱՆ
- Վրաստանի արդարադատության նախարարությունը Սաակաշվիլիին մեղադրում է «սիմուլյացիաների» մեջ
- Սաակաշվիլին մտադիր է մասնակցել ուրբաթ օրը կայանալիք դատավարությանը՝ չնայած առողջական ծանր վիճակին
- ԵՄ դեսպանը հետևում է Սաակաշվիլիի առողջական վիճակին
- Սաակաշվիլիի եղբայրը խոսել է քաղաքական գործչի առողջական ծայրահեղ ծանր վիճակի մասին
- Սաակաշվիլիի բժշկական հետազոտությունները ցույց են տվել, որ նրա օրգանիզմում մկնդեղ կա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան